Արթուր Ավետիսյանը հաղթել է թուրք մարզիկին և ոսկե մեդալ նվաճել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Ованнес Бачков (Армения) против Софиана Умихи (Франция) в финальном бое мужского бокса в категории 64кг (30 июня 2019). Минск - Sputnik Արմենիա
Երկու ոսկե մեդալ 1 ժամում. հայ բռնցքամարտիկները կրկին հաղթական ելույթ են ունեցել Մինսկում

Հաղորդվում է նաև, որ այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։

Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):

Հիշեցնենք, որ օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Լրահոս
0