Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բոզոյան․«Սինգապուրի ղեկավարը կոռուպցիայի դեմ պայքարն սկսեց հենց իր շրջապատից»

© Sputnik / Asatur YesayantsЕрванд Бозоян
Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սինգապուրյան մոդելն ամբողջությամբ դժվար թե կիրառվի Հայաստանում, սակայն որոշ էլեմենտներ հնարավոր է:  Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասել է Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը։
Երվանդ Բոզոյան․ «Սինգապուրյան մոդելի որոշ էլեմենտներ կիրառելի են Հայաստանում»

Քաղաքագետը որպես օրինակ նշել է կոռուպցիայի դեմ պայքարի սինգապուրյան փորձը․«Սինգապուրի ղեկավարը կոռուպցիայի դեմ պայքարն սկսեց հենց իր շրջապատից»,- նշում է Բոզոյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на пленарном заседании ПМЭФ-2019 (7 июня 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Ի՞նչ համաձայնագիր է ստորագրելու Փաշինյանը Սինգապուրում

Հաջորդ կարևոր քայլը, ըստ քաղաքագետի, Հայաստանում ավելի նպաստավոր ներդրումային միջավայր ստեղծելն է։

«Մենք պետք է ավելի գրավիչ պայմաններ առաջարկենք, քան հարևան երկրները։ Մինչդեռ, օրինակ՝ հարկային բեռը հարևան Վրաստանում անհամեմատ թեթև է»,- նկատում է մասնագետը:

Քաղաքագետի խոսքով՝ մեր տարածաշրջանում ներդումները շաղկապված են քաղաքականության հետ։ Այստեղ ներդրումներ անելու համար շահագրգռված են Արևմուտքն ու Ռուսաստանը։ Արևմուտքի համար Հայաստանը հրապուրիչ կլինի  ղարաբաղյան խնդրի կարգավորման և կոմունիկացիաների բացման պարագայում։ Մինչդեռ Ռուսաստանը շահագրգաված է իր շահերը պահպանել Հայաստանում․Վրաստանում նա կորցրել է իր ազդեցությունը, իսկ Արդրբեջանում քիչ է։ Միակ երկիրը, որտեղ Ռուսաստանը  շահագրգրված է ուղղորդել իր ներդրումները, Հայաստանն է: Իսկ դրանք արագացնելու համար մեր երկրում պետք է կանախատեսելի և վստահելի լինի իշխանությունը։

Լրահոս
0