Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ՍՕՍ մանկական գյուղեր. ինչո՞վ են դրանք տարբերվում մանկատներից

Բաժանորդագրվեք
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Կոտայքում ստեղծվեց առաջին ՍՕՍ մանկական գյուղը, և ծնողազուրկ մնացած երեխաները համախմբվեցին մանկական գյուղի տանիքի ներքո: Այն սկսեց մեծ ընտանիքի դեր կատարել:

Այս ինքնատիպ գյուղի մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման եթերում պատմում են ՍՕՍ մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանը և հոգեբան Ռուբեն Աղզումցյանը:

Սպարտակ Սարգսյանի խոսքով՝ ՍՕՍ մանկական գյուղերը ի սկզբանե ինստիտուցիոնալ չեն: Դա ընտանիք է, որը ստեղծվում է այն երեխաների համար, ովքեր մնացել են ծնողական խնամքից զուրկ:

Открытие нового детского сада благотворительного фонда SOS - Детские деревни (21 мая 2019). Котайк - Sputnik Արմենիա
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը

«Ի տարբերություն մյուս խնամք իրականացնող կազմակերպությունների, որոնք երեխաների չափահաս դառնալուց հետո արդեն նրանց ուղղորդում են կյանք և որևէ աջակցություն այլևս չեն շարունակում ցուցաբերել, մենք խնամքն իրականացնում ենք մինչև 23 տարեկան: 18-ը լրանալուց հետո երեխաներին տեղափոխում ենք կիսաանկախ բնակության փուլ, որը ենթադրում է հետևողական շրջան, որ կարողանան ճիշտ հասնել իրենց նպատակներին: Այսինքն` ամեն ինչ արվում է, որ երեխաները մտնեն հասարակություն՝ որպես լիարժեք անդամ: Կոտայքի մարզում մեր մանկական առաջին գյուղն է, իսկ երկրորդ գյուղը Իջևան քաղաքում է, որը գործում է արդեն 10 տարի», - ասում է հիմնադրամի տնօրենը:

Նա նշում է, որ մանկական գյուղերից բացի հիմնադրամն իրականացնում է նաև ընտանիքների ամրապնդման ծրագրեր: «Այն ընտանիքները, որոնք կանգնած են մանկալքման շեմին, կամ երեխաները հայտնվել են որևէ պետական խնամք իրականացնող հաստատությունում կամ ՍՕՍ մանկական գյուղերի շուրջօրյա խնամքի ներքո՝ մենք փորձում ենք աջակցել, որպեսզի երեխաները մնան իրենց կենսաբանական ծնողների հետ»,-հստակեցնում է Սարգսյանը:

Пресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանսուրյանի մայրը մանկատան սան է եղել. մաեստրոն հիշել է ցեղասպանությունից տուժած ծնողներին

Հոգեբան Ռուբեն Աղզումցյանը կարևորում է այն հանգամանքը, որ ոչ մի ուրիշ տեղ այդքան մեծ հոգեբանական և սոցիալական աշխատանք չի կատարվում երեխաների հետ, որքան մանկական գյուղերում: Բոլոր մայրերի և մորաքույրների ընտրությունը շատ լուրջ է կատարվում: «Այստեղ «մաման» և «մորաքույրը» աշխատանքային պաշտոններ են: Շատ լուրջ է հոգեբանի դերակատարումը մանկական գյուղերում: Մի խումբ հոգեբաններ զբաղվում են միայն երեխաներով, հոգեբաններ կան, որոնք զբաղվում են «մայրերով» և «մորաքույրներով», կան նաև հոգեբաններ, որոնք ուղղակի զբաղվում են գրասենյակի աշխատողներով»,-ասում է մասնագետը և հավելում, որ հոգեբանությանը շատ մեծ տեղ է տրվում, և դա տալիս է բարձր որակ, որովհետև այդ տիպի երեխաների հետ շփումը և նրանց դաստիարակությունը, ուսուցումը շատ ծանր աշխատանք է: Խոսելով գյուղերի կառավարման մասին՝ նա ընդգծում է, որ շատ դժվար է նմանատիպ կառույցների ղեկավարումը և սկզբունքորեն տարբերվում է բոլոր տեսակի կառույցների կառավարումից, քանի որ իրականացվում է հիմնականում հոգեբանական ուղղությամբ:

ՍՕՍ մանկական գյուղերում ներդրվել են նաև մոդելներ: 2013 թվականից գործում է սոցիալական հոր և մոր ինստիտուտը: Առաջինն իրականացվել է Իջևանում. որևէ ընտանիք՝ ամուսիններ, մանկական գյուղում երեխաներին վերցնում են իրենց խնամակալության տակ: Մեկ ընտանիքում լինում է առավելագույնը 6 երեխա:

ՍՕՍ մանկական երկու գյուղերում այս պահին բնակվում է 128 երեխա: Վերջին 3 տարիներին 137 երեխա վերամիավորվել է իրենց կենսաբանական ընտանիքների հետ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала