ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով. Տուսկ

© Sputnik / Asatur YesayantsПредседатель Европейского совета Дональд Туск на встрече с премьер-министром Армении Никoлом Пaшиняном (10 июля 2019). Еревaн
Председатель Европейского совета Дональд Туск на встрече с премьер-министром Армении Никoлом Пaшиняном (10 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուսկը նշում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրան անհրաժեշտ է քաղաքական հանգուցալուծում տալ։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով։ Ուրախացնող է նաև պատրաստակամությունը` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու և մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում անելու։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ։

Министры иностранных дел Армении и России Зограб Мнацаканян и Сергей Лавров перед началом встречи с Азербайджанским коллегой Эльмаром Мамедъяровым (15 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը

«Մենք նաև ՄԽ համանախագահների մտահոգությունն ենք կիսում` շփման գծի երկայնքով զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն խաղաղության համար նպաստավոր միջավայրը վերականգնելու և իրական բանակցությունների համար»,– ասաց Տուսկը։

Նրա խոսքով` հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրան անհրաժեշտ է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։

Զախարովայի հայաստանյան այցը պատահական չէր, կամ Վրաստանի դեպքերը վտանգավոր հուն են մտել

ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված հանգուցալուծում գտնելու: ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղության կառուցմանն ուղղված գործողություններին և պատրաստ է սատարել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-ասաց Դոնալդ Տուսկը։

Նշենք, որ Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և մինչ Երևան ժամանելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Լրահոս
0