Ինչ չի կարելի ուտել և խմել ամռանը. խորհուրդներ սննդաբանից

© Тигран КазинянЗдоровая пища
Здоровая пища - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ինչպես սնվել ամռանը, որքան ջուր է հարկավոր խմել, և ինչ ասել է առողջ սնունդ: Ճիշտ սննդակարգի մասին խորհուրդներ է տալիս  սննդաբան Գայանե Շահխաթունին:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ամառվա տապին աղեստամոքսային խնդիրներից խուսափելու, ինչպես նաև օրգանիզմը ջրազրկումից պաշտպանելու համար անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ ընտրել։ Շատ հեղուկներ օգտագործելուց զատ, անհրաժեշտ է նաև սննդակարգում սահմանափակել շաքարի քանակությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սննդաբան Գայանե Շահխաթունին։

«Թարմ բանջարեղեն, կանաչեղեն և որոշակի քանակությամբ մրգեր, ինչպես նաև ջրի հստակ սահմանված քանակ. սրանք այն կարևոր բաղադրիչներն են, որոնք անհրաժեշտ է ներառել ամառային սննդակարգում»,- նշեց սննդաբանը:

Սնունդի միջոցով է կարելի է պայքարել շոգի դեմ. սննդաբանի խորհուրդները

Մասնագետի խոսքով` ջրի քանակը կարելի է որոշել ըստ կիլոգրամների` յուրաքանչյուր կիլոգրամի համար նախատեսված է խմել 30մլ/գ ջուր։ Այսինքն` եթե մարդը կշռում է 60 կգ, ապա նա օրվա ընթացքում պետք է խմի մոտ 2 լիտր ջուր։ Իսկ եթե ավելի ակտիվ կյանք է վարում` նշված քանակից 20%-ով ավելի։ Ըստ սննդաբանի` միայն անհրաժեշտ քանակությամբ ջուր խմելը բավարար չէ, հարկավոր է նաև խմելու կանոններին հետևել։

«Կարևոր է ջուրը խմել ոչ շատ սառը, սենյակային ջերմաստիճանի և կում-կում։ Եթե դուք շատ ծարավ եք ու ձեզ թվում է, որ մի ամբողջ բաժակ ջուրը միանգամից խմելով կհագենաք, ապա չարաչար սխալվում եք, դրանով հնարավոր է ճնշեք սրտամկանին, տեղի ունենա անոթի լայնացում, ինչն էլ կբերի վատ ինքնազգացողության։ Չի կարելի նաև ծարավը հագեցնել այլ զովացուցիչ ըմպելիքներով կամ մրգերով, որոնք ջուր չեն պարունակում»,- նշեց Շահխաթունին։

Фрукты - Sputnik Արմենիա
Դիետան օգնում է… ավելի գիրանալ. պարզել են գիտնականները

Սննդաբանը ճարպակալման հակում ունեցող մարդկանց հորդորում է օրական 2-3 կգ միրգ ուտել մինչև կեսօր։ Եթե ճարպակալման խնդիր չկա, ապա միրգ ու բաջարեղեն կարելի է ուտել մինչև 16:00-17:00։

«Երեկոյան ժամերին ցանկալի է ուտել ոչ աղի կաթնամթերք՝ կաթնաշոռ, կեֆիր՝ համեմված մանր կտրատված վարունգով և կանաչ, քաղցր պղպեղով, յոգուրտ, մածուն, կարելի է նաև մի փոքր խաշած միս»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով` դրսում սնվելու ավանդույթից ևս պետք է հրաժարվել:

«Ամռանը կատեգորիկ պետք է հրաժարվել դրսում սնվելու սովորույթից, նույնիսկ մրգեր չի թույլատրվում ուտել, քանի որ չենք կարող ասել, թե տվյալ միրգը քանի ժամ է արևի տակ մնացել, ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել և ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր օրգանիզմի վրա»,– ասաց Շահխաթունին։

Բարձր կալորիականությամբ և դժվարամարս սնունդը նույնպես վնասակար է, քանի որ հանգեցնում է օրգանիզմի կրկնակի ծանրաբեռնվածության, ստիպում կրկնակի էներգիա ծախսել և արագ հոգնածության պատճառ դառնում։

Венеция, ресторан - Sputnik Արմենիա
Կպահպանի սիրտը, կօգնի հաղթահարել դիաբետը. հայտնի է 2019թ–ի լավագույն դիետան

Աղեստամոքսային խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նաև սննդային համադրումները բացառել։ Ամենավտանգավորը, որը կարող է բերել աղիքային հիվանդության, կաթնամթերքի և ծովամթերքի համադրությունն է: Վտանգավոր է նաև պահածոյացված և մարինացված սննդի օգտագործումը:

«Հարկավոր է կոմպոտները բացառել սննդակարգից, քանի որ այնպիսի թույն, որ պահածոյացված կոմպոտներն են արտադրում, նույնիսկ գազավորված հյութը չի արտադրում: Հրաժարվեք ցանկացած տեսակի մուրաբաներից, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ շաքար և ոչ մի տոկոս վիտամիններ: Մոռացեք լեգենդը, որ մուրաբաները հիվանդության դեպքում բարձրացնում են դիմադրողականությունը, որովհետև մեծ քանակությամբ շաքարի հետ պահածոյացվող և մեկ տարի պահվող միրգը չի կարող պահպանել վիտամիններ»,- ընդգծեց մասնագետը:

Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ

Սննդաբանն առաջարկեց տնային պայմաններում օգտակար զովացուցիչ ըմպելիք պատրաստելու սեփական բաղադրատոմսը. 1 կգ ջրին ավելացնում ենք 2 քամած լիմոն, նանայի տերևներ, մեկ թեյի գդալ մեղր, դարչին և թրմած մասուր։ Նա վստահեցրեց, որ այս ամենը խառնելուց հետո կստանանք ամառային շատ համեղ, էներգետիկ և առողջարար զովացուցիչ հյութ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала