Դժբախտ պատահար Գյումրիում․ գնացքը վրաերթի է ենթարկել 68- ամյա կնոջը

© Sputnik / Armenuhi MkhoyanНесчастный случай на железной дороге (12 июля 2019). Гюмри
Несчастный случай на железной дороге (12 июля 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաերթը գրանցվել է Երևան-Գյումրի երկաթգծի Բայանդուր-Գյումրի հատվածում:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երևան-Գյումրի ճեպընթացը վրաերթի է ենթարկել 68-ամյա մի կնոջ, որը տեղում մահացել է: Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրին «911» ծառայությունից,  դեպքի մասին ահազանգ է ստացվել այսօր` հուլիսի 12–ին, ժամը 19:45-ին:  Վրաերթը գրանցվել է Երևան-Գյումրի  երկաթգծի  Բայանդուր-Գյումրի հատվածում:

Терминал - Sputnik Արմենիա
Երևանում կոտրել են վճարային տերմինալն ու խոշոր գումար գողացել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կնոջ ինքնությունը պարզ է. նա «Կազաչի պոստ» թաղամասի 14 շենքի  բնակչուհի Սուսաննա  Խաչատրյանն  է: Ըստ բնակիչների`վերջինս անցել է  գնացքի գծերը՝ խանութ  գնալու նպատակով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳնացքը վրաերթի է ենթարկել 68- ամյա կնոջը
Դժբախտ պատահար Գյումրիում․ գնացքը վրաերթի է ենթարկել 68- ամյա կնոջը - Sputnik Արմենիա
Գնացքը վրաերթի է ենթարկել 68- ամյա կնոջը

 

Լրահոս
0