Արշակյանն աշխատանքից ազատել է ՀՀՌՑ տնօրենին. ո՞վ կփոխարինի նրան. «Փաստ»

© Sputnik / Aram NersesyanМинистр транспорта, связи и ИТ Акоб Аршакян на торжественной церемонии гашения марки "150-летие Галуста Гюлбенкяна" (26 марта 2019). Еревaн
Министр транспорта, связи и ИТ Акоб Аршакян на торжественной церемонии гашения марки 150-летие Галуста Гюлбенкяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթը գրում է, որ նախկին տնօրենից պարբերաբար դժգոհություններ ունեին հատկապես մարզային հեռուստաընկերությունների տնօրենները։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի- Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրամանով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանն ազատվել է աշխատանքից: Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է տնօրենի տեղակալ Հրանտ Սարոյանը: Այս մասին գրում է «Փաստ» թերթը։

«Որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ալոյանից վերջին ժամանակներս պարբերաբար դժգոհություններ ունեին հատկապես մարզային հեռուստաընկերությունների տնօրենները»,– նշում է թերթը:

Պամպերսի առաքիչն էլ կարող է լուրջ պաշտոն զբաղեցնել. ո՞վ կլինի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը

Ըստ պարբերականի` ոլորտի տարբեր մասնագետների և մարզային հեռուստաընկերությունների մի քանի տնօրենների կարծիքով՝ տնօրենի լավագույն թեկնածուն ՓԲԸ մյուս փոխտնօրեն Սահակ Դավթյանն է:

Փաշինյանը նոր նշանակում է արել

Լրահոս
0