Երևանի որոշ շենքերի վրայից հանում են գովազդային վահանակները

© Photo : official site of the Yerevan municipalityДемонтаж рекламы размещённой на зданиях, представляющих историко-культурную и архитектурную ценность
Демонтаж рекламы размещённой на зданиях, представляющих историко-культурную и архитектурную ценность - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Пожар в Ботаническом саду (13 июля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ

«Պատմամշակութային շենքերի մասով կան հաստատված գովազդային սխեմաներ, որոնցում նախատեսված չեն եղել այդ գովազդները։ Շենքերի համատիրություններն այս խնդրով դիմել են քաղաքապետարան, որի հիման վրա էլ սկսել են ապամոնտաժել վահանակները»,– տեղեկացնում է քաղաքապետարանը։

Այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: 8-ն արդեն ապամոնտաժվել են: Շաբաթվա ընթացքում կապամոնտաժվեն նաև մյուսները:

«Գովազդակիր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բանակցություններ՝ պատմամշակութային շենքերի վրա տեղադրված գովազդային միջոցներն ապամոնտաժելու համար: Բոլոր տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցների հաշվին ապամոնտաժել գովազդային միջոցները»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Վարչական բոլոր շրջաններում գույքագրումը դեռ շարունակվում է: Նախնական հաշվարկով` մայրաքաղաքում կա նմանատիպ ավելի քան 100 գովազդ:

Գովազդային միջոցներն ապամոնտաժելուց հետո շենքի ճակատային հատվածների գունային նախկին տեսքը կվերականգնվի։

«Բուրավետ» պերֆորմանս. Երևանի քաղաքապետարանի դիմաց աղբ թափեցին` ի նշան բողոքի. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала