Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից

© Sputnik / Asatur Yesayants / Ситуация на мосту Киевян (16 апреля 2018). Ереван
Ситуация на мосту Киевян (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինն անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակների մյուս կողմը, որպեսզի նետվի։ Մի տղամարդ տեսել ու կանխել է ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Այսօր հերթական ողբերգական դեպքն է կանխվել Երևանում: Լուսադեմին մայրաքաղաքում բնակվող 36-ամյա մի կին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակների մյուս կողմ, որպեսզի նետվի:

Монастырь Нораванк - Sputnik Արմենիա
Նորավանքում զբոսաշրջիկն ընկել է մի քանի մետր բարձրությունից

Մի տղամարդ, տեսնելով նրան, անմիջապես մոտեցել է, զրուցել հետը և, աստիճանաբար մոտենալով, բռնել ու անցկացրել անվտանգ գոտի:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը մշտական բնակության վայր չունի և, ամենայն հավանականությամբ, այդ ամենից ընկճված է փորձել այդ ծայրահեղ քայլին դիմել:

Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել

Արտառոց դեպք Սյունիքում. աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում

Լրահոս
0