Թաթոյանը հայրասպան Խաչատուրյան քույրերի հարցը քննարկել է Մոսկալկովայի հետ

© Photo : Авилов Александр / АГН "Москва"Сестры Ангелина (справа) и Крестина (слева) Хачатурян, обвиняемые в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa
Сестры Ангелина (справа) и Крестина (слева) Хачатурян, обвиняемые в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թաթոյանն ու Մոսկալկովան պայմանավորվել են Խաչատուրյան քույրերի հետ կապված տեղեկություններ փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Խաչատուրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

Михаил Хачатурян - Sputnik Արմենիա
Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։

Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակվող Խաչատրյան քույրերը մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով։

Խաչատուրյան քույրերը ծաղրե՞լ են տատին. սպանված Միխայիլի մայրը դատի է տվել թոռնուհուն

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Одна из сестер Хачатурян, Мария, обвиняемая в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հայրասպան Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկու դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

«Մեր թասիբի հարցն է». հայտնի մարդիկ պաշտպանում են Խաչատուրյան քույրերին

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Պահանջում էր «Դուք»–ով դիմել. հրապարակվել են Խաչատուրյան քույրերի առաջին ցուցմունքները

Լրահոս
0