Միհրան Պողոսյանի վերաբերյալ նոր փաստեր են բացահայտվել

© Sputnik / Aram NersesyanСтолетие Национального Собрания РА (20 сентября 2018)
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Պետական վերահսկողության ծառայությունը ԴԱՀԿ–ի մասին հերթական բացահայտումն է արել։ Միհրան Պողոսյանին առաջադրված մեղադրանքն առաջիկայում կարող է լրացվել նոր փաստերով։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ:

Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ մնաց

Ինչպես հայտնում է ՊՎԾ–ն Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությամբ, մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ԴԱՀԿ–ն 2013-218թթ–ի ընթացքում շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել, որը չի բխել ծառայության կարիքներից և որի հետագա ծախսը չի հիմնավորել։

ՊՎԾ–ն հայտնում է, որ ուսումնասիրության արդյունքում բացահայտված փաստերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` ԴԱՀԿ աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին կցելու նպատակով։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանն ի վիճակի չի եղել դատարան գալ. նիստը հետաձգվել է

Նշենք, որ 2008–2017թթ–ին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը զբաղեցրել է Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք`ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Միհրան Պողոսյանի ոտքին օղակ են անցկացրել. որտե՞ղ է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։

Մայիսի 29–ին Sputnik Արմենիան հայտնել էր, որ Պողոսյանի խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала