Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Եթե հողը խոնավ լինի, հրդեհն արագ չի տարածվի»

© SputnikНазели Варданян
Назели Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապաշտպան, բնապահպան Նազելի Վարդանյանը Sputnik Արմենայի եթերում խոսել է հրդեհների առաջացման հնարավոր տարբերակների մասին։
Նազելի Վարդանյան. «Եթե հողը խոնավ լինի, հրդեհն արագ չի տարածվի»

Նազելի Վարդանյանը հրդեհի 2 հիմնական պատճառ է նշում։

«Ոռոգման խնդիր կա․ եթե հողը խոնավ լինի, հրդեհն այդքան արագ չի տարածվի։ Բացի այդ, մարդկանց գիտակցությունն այդքան էլ բարձր չէ»,– նշում է նա։

Ըստ բնապահպանի` մարդիկ կարող են լուցկին կամ ծխախոտի մնացորդը չմարած նետել, ինչն էլ կրակի առաջացման պատճառ է դառնում։ Իսկ գյուղացիներն էլ ավանդույթի ուժով այրում են խոտը՝ չիմանալով, որ կա օրենք, և այդ արարքը համարվում է օրենքով պատժելի։

Գյուղին սպառնացող հրդեհը մարելու համար խաչիկցիներն անցել են հայ–ադրբեջանական սահմանը

Տեղեկացնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 79–րդ կետում սահմանված է` անձը, որը անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտել է և հրդեհի կամ հրդեհի տարածման պատճառ է դարձել, վարչական տուգանքի է ենթարկվում։ Ըստ այդմ` հրդեհի առաջացման պատճառ դառնալու համար քաղաքացիները տուգանվում են նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` հարյուրապատիկի չափով:

Ծիծեռնակաբերդի հրդեհը պատահական չէր. ո՞վ է հրդեհել կանաչ տարածքը

 

Լրահոս
0