Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ապրեսյան. «Փառատոներն ավելի գրավիչ են դարձնում Հայաստանը»

© Sputnik / Дильшода РахматоваМехак Апресян на туристической выставке в Узбекистане (9 июля 2019). Самарканд
Мехак Апресян на туристической выставке в Узбекистане (9 июля 2019). Самарканд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետզհետե աճում է այն զբոսաշրջիկների թիվը, որոնք Հայաստան են գալիս հենց փառատոներին մասնակցելու համար։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է խոհարարական փառատոների ու զբոսաշրջության մասին։
Ապրեսյան. «Փառատոները ավելի գրավիչ են դարձնում Հայաստանը»

Ապրեսյանը վստահեցնում է` Հայաստան այցելող զբոսաշրջիկների շրջանում աճում է հետաքրքրությունը իրադարձային զբոսաշրջության, մասնավորապես` այստեղ անցկացվող փառատոների նկատմամբ։

«Փառատոներն ավելի գրավիչ են դարձնում Հայաստանը զբոսաշրջիկների համար` թթի փառատոն, տոլմայի փառատոն, ձմերուկի փառատոն»,– ասել է Ապրեսյանը։

Ըստ Ապրեսյանի` փառատոները լավ հարթակ ու միջավայր են տեղի կյանքով ապրելու և մշակույթին ծանոթանալու իմաստով։ Քանի որ այսօր զբոսաշրջիկներին, բացի պատմամշակութային տուրերից, գրավում են նաև գաստրոտուրերը։

Արմեն Սարգսյանը պարում է Թթի փառատոնում. տեսանյութ

Սեպտեմբերի 22-ին Դիլիջանում կազմակերպվելու է հայ–վրացական խոհարարական բաթլ, որի գաղափարի հեղինակը Sputnik Արմենիայի թղթակիցն է։ Այդ միջոցառումը տարածաշրջանային նշանակություն ունի և մեծ թվով զբոսաշրջիկների կներգրավի։

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

 

Լրահոս
0