00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է իրականում կատարվել. գործարար Կարեն Կարապետյանի որդու բացառիկ հարցազրույցը

© Sputnik / Asatur YesayantsНарек Карапетян перед началом интервью агенству Sputnik Армения (17 июля 2019). Еревaн
Нарек Карапетян перед началом интервью агенству Sputnik Армения (17 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանը կարծում է, որ իր դեմ հարուցված քրեական գործի տեսքով «փուչիկը» շուտով կպայթի, և բոլորին պարզ կդառնան իրեն «պատմության» մեջ ներգրավելու պատճառները:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Sputnik Արմենիային պատմեց, որ գործարար Վահե Պարազյանի հետ կատարված ու իրեն վերագրվող վիճաբանության պահին ընդհանրապես չի եղել ռեստորանի ներսում:

© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Կարապետյան
Ի՞նչ է իրականում կատարվել. գործարար Կարեն Կարապետյանի որդու բացառիկ հարցազրույցը - Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյան

Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբայրը) որդուն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթում: Ըստ ԶԼՄ–ների` գործարար Վահե Պարազյանը հայտարարել էր, որ Նարեկ Կարապետյանը թիկնապահների հետ ծեծել է իրեն Երևանի ռեստորաններից մեկում և պահանջել 10 միլիոն դոլար:

Полицейские в России - Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանին մեղադրող գործարարը ներգրավված է առևանգման քրգործում

Նարեկ Կարապետյանն ու նրա փաստաբանը պնդում են, որ դա սուտ է, և ոչ մի ծեծ կամ շորթում չի եղել: Վահե Պարազյանի և Նարեկի ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի միջև տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ: Այդ վեճը ծագել է այն պահին, երբ Վահե Պարազյանն անցել է փողոցը, իսկ Ասլանյանը եղել է մեքենայի ղեկին: Ապա Ասլանյանի և Պարազյանի միջև քաշքշուկ է սկսվել, իսկ Նարեկ Կարապետյանը դուրս է եկել մեքենայից և բաժանել նրանց: Հետո Կարապետյանն ու Ասլանյանը նստել են մեքենան ու հեռացել: Ավելի ուշ Պարազյանն իմացել է Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարը, զանգահարել ու հանդիպում պահանջել։

Կարապետյանի խոսքով՝ այդ վեճից հետո առաջին զրույցը (որին ներկա է եղել Պարազյանն ինքը՝ ընկերոջ հետ, բայց չի եղել Տիգրան Ասլանյանը) տեղի է ունեցել բավական հանգիստ և դրական մթնոլորտում: Նրանք պայմանավորվել են արդեն Ասլանյանի մասնակցությամբ հանդիպման մասին, որտեղ կողմերը պետք է վերջնականապես հաշտվեին:

«Ինչպես հասկանում եք, վեճը շարունակելու համար ռեստորան չեն հրավիրում: Այնտեղ հրավիրում են ինչ-որ լուծում գտնելու համար: Հետաքրքիր է այն, որ զանգահարել են ինձ, թեև վիճաբանությունը ծագել է Տիգրանի և այդ մարդու միջև», - պատմեց Նարեկ Կարապետյանը:

© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Կարապետյանը` փաստաբանի հետ
Ի՞նչ է իրականում կատարվել. գործարար Կարեն Կարապետյանի որդու բացառիկ հարցազրույցը - Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը` փաստաբանի հետ

Արդեն Տիգրանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ Ասլանյանի և Պարազյանի միջև իրավիճակը սրվել է:

«Հաշվի առնելով իմ կարգավիճակի հետ կապված նրբությունները՝ ես դուրս եկա ռեստորանից: Եթե ես ներսում լինեի, ապա կպնդեին, որ ինչ-որ բանի եմ մասնակցել... Բայց, ինչպես տեսնում եք, չօգնեց», - նշեց Կարապետյանը:

Արդեն մեկ օր անց Կարապետյանն իմացել է իրեն հասցեագրված մեղադրանքների մասին: Նրա խոսքով` մինչև վերջին ժամանակահատվածը քննության ընթացքում Պարազյանը չի պնդել, որ Կարապետյանն իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել: Բայց ավելի ուշ նա սկսել է պնդել, թե նաև Կարապետյանն է հարվածներ հասցրել:

Փաստաբանը Արմեն Ֆերոյանը ևս անհեթեթ է բնորոշում Նարեկ Կարապետյանին շորթման մեջ մեղադրելը: Նրա խոսքով՝ քննությունն ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ Կարապետյանին զանգահարել և հանդիպում է նշանակել հենց Պարազյանը:

«Ստացվում է, որ նրան պետք էր այդ հանդիպումը», - ասաց Ֆերոյանը:

Президент Армен Саркисян встретился с руководителем компании Dassault Group по вопросам стратегического развития Оливье Дассо (20 июня 2019). Ле-Бурже - Sputnik Արմենիա
Օդանավի վարձակալության համար ծախսվել է օդանավի գնից 7 անգամ շատ գումար. խոշոր չարաշահում

Փաստաբանի կարծիքով՝ Վահե Պարազյանը դիտավորյալ զրպարտում է Նարեկ Կարապետյանին: «Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ նրա մարմնին եղել են մի քանի քերծվածքներ և մանր վնասվածքներ: Եվ դա պատճառ չի դարձել քրեական գործ հարուցելու համար: Նարեկին ուղղված մեղադրանքները հաստատող փաստեր չկան: Իրավապահ մարմինները գործ են հարուցել և մեղադրանք առաջադրել միայն Պարազյանի ցուցմունքների հիման վրա: Նրա ցուցմունքները հակասական են․ մե՛կ ասում է, որ Նարեկն իրեն անձամբ չի ծեծել, մե՛կ պնդում է, որ ծեծել է, վերջում էլ հավաստիացնում է, թե նա «հաստատ կարող էր լինել նրանց շարքում, ովքեր ծեծել են», - ասաց Կարապետյանի փաստաբանը:

Նարեկ Կարապետյանին նույնպես զարմացրել է այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդամենը մեկ մարդու ցուցմունքների վրա հիմնվելով: Կարապետյանը վստահ է, որ շուտով այդ «փուչիկը» կպայթի, և մարդիկ կտեսնեն ճշմարտությունը: Նա արդեն ցուցմունք է տվել ՔԿ-ում:

Նրա խոսքով՝  այդ միջադեպից առաջ իր և Պարազյանի միջև ոչ մի կապ չի եղել: Նա ծանոթ չի եղել Պարազյանին, ինչպես նաև՝ անձամբ չի ճանաչել նրա հորը:

© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Կարապետյան
Ի՞նչ է իրականում կատարվել. գործարար Կարեն Կարապետյանի որդու բացառիկ հարցազրույցը - Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյան

Հարցին, թե այդ դեպքում ինչու է Պարազյանը իրադարձությունների նման մեկնաբանություն ներկայացրել, Կարապետյանը պատասխանեց, որ երկու վարկած կարող է նշել կատարվածի վերաբերյալ:

«Առաջին վարկածը․ մեր մտածողության մեջ այնպիսի պահ կա, որ եթե դու կոնֆլիկտ ունես երեք մարդկանց հետ, որոնցից մեկին ճանաչում ես, ապա ասում ես, որ խնդիրը կապված է նրա հետ: Երկրորդ վարկածը․ Պարազյանը բավական հարմար, լավ կարգավիճակ է ստացել «բանակցային պլատֆորմի», ինչ-որ ծրագրերի համար», - ասաց Կարապետյանը՝ պարզաբանելով, որ իրավական հարցերի պատճառով չի կարող ասվածից ավելի բացել փակագծերը:

Никол Пашинян и Самвел Карапетян прогулялись по новому парку - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են. տեսանյութ

Անդրադառնալով տեղեկություններին, թե իրավիճակն ինչ-որ կերպ կարող է կապված լինել հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի հետ, Նարեկ Կարապետյանը նշեց, որ չի կարելի ինչ-որ բան պնդել՝ հիմնվելով ընդամենը մեկ աղբյուրի վրա: Դրա համար հիմնավորումներ պետք է լինեն:

Միաժամանակ, Կարապետյանը կարծում է, որ Պարազյանը կորցնելու բան չունի: Եվ եթե նա այս գործում ինչ-որ շահ ստանալու հնարավորությունները գնահատում է թեկուզ 5 տոկոս, ապա նա կդիմի այդ ռիսկին:

Կարապետյանի փաստաբանը կարծում է, որ Պարազյանի գործողությունների շարժառիթը նրա իսկ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից, պատասխանատվությունից խուսափելու փորձն է:

Միլիարդատեր Սամվել Կարապետյանը Հայաստանում է. նրա կինը լուսանկարներ է հրապարակել

«Նարեկին ծեծի և շորթման մեջ մեղադրող գործարար Վահե Պարազյանն ինքը նույնանման քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավված Ռուսաստանում: Կարծում եմ, որ ներկա պահին Ռուսաստանում քննության տակ կփորձի խուսափել պատասխանատվությունից և ավելի մեղմ պատիժ ստանալ 2015թ.-ին իր գործած, իրեն մեղսագրվող հանցագործության համար: Որքան ինձ հայտնի է, խոսքը Պարազյանի կողմից մարդ առևանգելու և դրամաշորթության մասին է: Այսինքն` սցենարը նույնն է: Արդեն իր «առևանգումը» պատկերելու կամ «բեմադրելու» համար Պարազյանը վեճ է հրահրել Նարեկի ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի հետ», - հայտարարեց փաստաբանը:

Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
«Արարատ լեռը Հայաստանում». ի՞նչ է Սամվել Կարապետյանը նվիրել Մոսկվայի հայկական եկեղեցուն

Հարցին, թե Պարազյանն առաջարկե՞լ է արդյոք խնդիրը լուծել արտադատարանական տարբերակով, Կարապետյանը պատասխանեց․ «Այսպես կասեմ՝ մենք երեսպաշտների հետ բանակցություն չենք վարում և սադրանքների չենք տրվում»:

Անդրադառնալով տեղեկություններին, որ Պարազյանի հայրը՝ Աշոտ Պարազյանն աշխատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբում, նա նշեց, որ Հայաստանում քիչ մարդիկ կան, որոնց ազգականները կապված չեն ընկերությունների խմբի հետ:

Նարեկ Կարապետյանը հավելեց նաև, որ իր տեղեկություններով, Աշոտ Պարազյանն արդեն մի քանի տարի է, ինչ չի աշխատում «Տաշիր» ընկերությունների խմբում:

«2016թ-ին Աշոտ Պարազյանն իսկապես աշխատել է «Տաշիր» ընկերությունների խմբում, որտեղից սկանդալով հեռացվել է՝ ընկերության կապալառուների հետ խոշոր չափի գումարների վերաբերող կոռուպցիոն սխեմաներ կազմակերպելու հետ կապված», - ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը:

Նշենք, որ Վահե Պարազյանը Ռուսաստանում որպես մեղադրյալ է ներգրավված հայ գործարարի առևանգելու և նրանից գումար շորթելու փաստերի վերաբերյալ գործում:

Լրահոս
0