00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կողմից պահանջվում են վճռական քայլեր. ե՞րբ Հայաստանում կհայտնվի նոր ԱԷԿ

© Sputnik / Asatur YesayantsАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նոր էներգաբլոկի շինարարության մասին սկսել են խոսել 2000–ականների վերջից։ Նշվել է նաև շինարարության համար անհրաժեշտ գումարը` 5 միլիարդ դոլար։ Սակայն հետագայում այդ քննարկումները փաստացի սառեցվել են։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը հավատարիմ է մնում ատոմային էներգետիկայի զարգացման ռազմավարությանը։ Եվ Ռուսաստանի հետ համագործակցությունը տվյալ դեպքում նպաստելու է այդ խնդրի լուծմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՄԱԿ–ի էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։

Ավելի վաղ Ավինյանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ նոր ԱԷԿ–ի շինարարությունում նրա մասնակցության վերաբերյալ։ Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Հայաստանի ատոմակայանը 2019թ–ին երկար ժամանակով կկանգնի, բայց ավելի շատ հոսանք կտա

Պետք է հիշեցնել, որ նոր էներգաբլոկի շինարարության մասին խոսում են 2000–ականների վերջից։ Նշվել է շինարարության համար անհրաժեշտ գումարը` 5 միլիարդ դոլար։ Սակայն հետագայում այդ քննարկումները գրեթե սառեցվել են։

Մարջանյանի խոսքով` 2011թ.–ի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ ցունամիից և դրա հետևանքով «Ֆուկուսիմա» ԱԷԿ–ում վթարից հետո միջազգային հանրությունն ավելի զգուշավոր է դարձել ատոմային էներգետիկայի զարգացման առումով։ Դա արտացոլվել է նաև Հայաստանում նոր ԱԷԿ–ի շինարարության պլանների վրա. պոտենցիալ ներդրողների խանդավառությունը մարել է։ Այնուհետև Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմանը, որտեղ կետ կա Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելու մասին։

407,5 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկը հիմա արտադրում է Հայաստանում ստեղծվող ամբողջ էլեկտրաէներգիայի մինչև 45 տոկոսը։

Ատոմակայանի նորոգումն ավելի երկար կտևի. Հայաստանն ու Ռուսաստանը նոր ժամկետներ են քննարկում

Հանրապետության կառավարության որոշման համաձայն` 2015թ.–ին սկսվել են երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետը մինչև 2026թ–ը երկարացնելու աշխատանքները։ Այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դրամաշնորհ է տրամադրել։

2017–ի նոյեմբերին Հայաստանը և Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին։ Պայմանագրի 42–րդ հոդվածը ենթադրում է գործող էներգաբլոկի փակում` հաշվի առնելով «այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը»։ Սակայն փոխարինելու վերաբերյալ հստակ մեխանիզմներ նախատեսված չեն։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցում է Ռուսաստանի հետ. Ավինյան

Այս առումով Ռուսաստանի հետ համագործակցությունը, Մարջանյանի կարծիքով, Հայաստանում ատոմային էներգետիկայի հետագա զարգացման երաշխիքն է։ Նա հուսադրող է անվանել այն, որ նոր ԱԷԿ–ի շինարարության մասին կրկին խոսել են այդքան բարձր մակարդակով։ Վերջին տարիներին թեման գրեթե մոռացության էր մատնվել։

Մարջանյանի խոսքով` դժվար է ասել` կլուծվի՞ արդյոք նոր ԱԷԿ շինարարության հարցը մինչև 2026թ.–ը, երբ լրանում է գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը։

«Բանն այն է, որ, ստորագրելով Եվրամիության հետ համաձայնագիրը, որը ենթադրում է շահագործումից դուրս բերել Հայկական ԱԷԿ–ը, Հայաստանի իշխանություններն անասելի բարդացրել են 2026թ.–ից հետո ստեղծվող իրավիճակը։ Իհարկե, ամեն ինչ կորած չէ, բայց մանևրի հնարավորություններն այժմ խիստ սահմանափակ են 42–րդ հոդվածի առկայության պարագայում», – ասաց Մարջանյանը։

Երկար տարիներ Հայաստանի վրա ճնշում է գործադրվել` կայանը փակելու նպատակով։ Եվրամիությունից բացի ակտիվ լոբբիստական քարոզչություն են իրականացրել նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Հայաստանի իշխանություններին մեծ դժվարությամբ է հաջողվել թուլացնել այդ միջազգային ճնշումը և լուծումներ գտնել, որոնք թույլ են տվել երկարացնել ԱԷԿ աշխատանքի ժամկետը։ Մարջանյանի կարծիքով` այդ առումով Ռուսաստանի օգնությունը դժվար է գերագնահատել։

Գազային «դավադրություն» և իրական պատճառներ. ինչո՞ւ էր Հայաստանում «թռչկոտում» լույսը

 

Մեր զրուցակիցը համոզված է, որ 2026թ.–ից հետո ատոմային էներգետիկայի պահպանումը կախված է «կոլեկտիվ խելքից» և Հայաստանի իշխանությունների ուժեղ կամքից։ Եթե խոսել պոտենցիալ ներդրողների, օրինակ, «Ռոսատոմի» մասին, ապա Մարջանյանը կարծում է, որ նրանք շինարարության համար ոչ մի խնդիր չեն տեսնում։ Հայկական կողմից պետք են վճռական քայլեր, նախաձեռնություն և գործնական առաջարկներ։

Լրահոս
0