00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն ավելացրել է Բաքվին տրամադրվող օգնության ծավալը, Հայաստանը հետ է մնում. որն է պատճառը

© Sputnik / Անցնել մեդիապահոցАмериканские военнослужащие
Американские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին երկու տարվա ընթացքում Ամերիկայի կողմից Ադրբեջանի ռազմական և իրավական ոլորտներին տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 102 մլն դոլար։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ծավալների կտրուկ ավելացումն ԱՄՆ–ում Բաքվի ակտիվ լոբբիստական գործունեության հետևանք է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Ադրբեջանին ԱՄՆ–ի տրամադրած ռազմական օգնության մասին տվյալներն ավելի վաղ իր հոդվածում հրապարակել էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը։ 2018 և 2019 թվականներին Բաքվին տրամադրվող ԱՄՆ օգնության ընդհանուր ծավալը` ռազմական և իրավապահ ոլորտներում կազմել է ավելի քան 102 մլն դոլար։ 2018 թվականին Ադրբեջանը 59,6 մլն դոլար էր ստացել, այս տարի նախատեսվում է հատկացնել շուրջ 43 միլիոն։

Премьер-министр Никол Пашинян принял генерального директора компании Корпорасион Америка Мартина Эрнекяна (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետի մոտ քննարկվել են «Կորպորասիոն Ամերիկայի» ներդրումային ծրագրերը և հեռանկարները

Այս միջոցները հատկացվում են Section 333 Authority to Build Capacity ծրագրով, որը նյութական օգնություն է ենթադրում և տարատեսակ գործողություններ` թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, Ադրբեջանի մերձկասպյան ափերի ռազմական ենթակառուցվածքները բարելավում և ռազմական հետախուզության աշխատանքների կատարելագործում։

Սարգսյանի խոսքով` ադրբեջանական կողմը վերջին տարիներին շատ ակտիվ և արդյունավետ աշխատում է ամերիկացիների հետ։ Բավարար է նշել, որ 2017 թվականին ամերիկյան օգնությունն ընդամենը 2 մլն դոլար է կազմել։ Քաղաքագետը կարծում է, որ  վերջին տարիներին Բաքուն շուրջ 15  մլն դոլար է ծախսել ԱՄՆ–ում համապատասխան լոբբիստների աշխատանքի վրա, և այդ ջանքերն իրենց պտուղն են տվել։

Նիկոլ Փաշինյանի ապարդյուն կոչը, կամ ինչն է հետ պահում դրսում ապրող հայերին

Այդ ֆոնին Հայաստանի ջանքերն ու արդյունքները չափազանց համեստ են երևում։ Ադրբեջանին տրամադրվող օգնության համեմատ Հայաստանի տվյալները չնչին են։ 2018 ֆիսկալային տարում Հայաստանը 3,2 մլն դոլար է ստացել, որն ուղղվել է International Narcotics Control and Law Enforcement ծրագրի իրականացմանը։ Նախագիծը նպատակ ունի պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ։ 2019 և 2020 թվականներին Հայաստանն ավելի քիչ կստանա` 2,8 և 2,1 մլն դոլար համապատասխանաբար։

Широкомасштабные военные учения Азербайджанских ВС  - Sputnik Արմենիա
Բաքուն և Անկարան զորավարժություններին մասնակցելու առաջարկ են անում Թբիլիսիին

«Ադրբեջանն ակտիվորեն սկսել է պաշտպանել ամերիկյան շահերն ամենատարբեր ատյաններում։ Բաքուն առանցքային լոգիստիկ դեր է խաղում Աֆղանստան ամերիկյան բեռների տարանցման համար, այն նաև տարածաշրջանում այդ երկրի կարևոր գործընկերն է ԱՄՆ–Իրան դիմակայության համատեքստում», – ասում է Սարգսյանը։

Միևնույն ժամանակ չի կարելի համարել, որ Ադրբեջանն ինչ-որ պահի պլացդարմ կդառնա ԻԻՀ–ի դեմ ԱՄՆ ագրեսիվ գործողությունների համար։ Ամերիկացիները տեսնում են այն գիծը, որից այն կողմ Բաքուն անցնել չի կարող։

Նրա խոսքով` հայկական կողմը պետք է հետևողականորեն աշխատեր գոնե հավասարություն ապահովելու համար։ Սակայն այսօր գործ ունենք մի իրավիճակի հետ, որի դեպքում ԱՄՆ–ն առավելագույն պրագմատիզմ է դրսևորում այլ երկրների հետ փոխգործակցության հարցերում։

ԱՄՆ–ի պատժամիջոցները հարվածում են Իրանին, բայց բաժին է հասնում ՀՀ–ին. ինչո՞ւ

Սարգսյանը համոզված է, որ Հայաստանը կարող էր ավելի ակտիվ լիներ ահաբեկչության դեմ տարածաշրջանային պայքարում, Աֆղանստանում ԱՄՆ–ի հետ փոխգործակցության հարցերում։ Եվ այս ամենը որևէ կերպ չէր խանգարի Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին, սակայն կօգներ Երևանին հետ չմնալ հարևանից ամերիկյան օգնություն ստանալու հարցում։

Լրահոս
0