Աշխատանքի վետերաններին`մեդալներ, շատերին` պարգևներ. «Արմենալ»–ում տոն էր

© Photo : Sahak Troyan / press office of ArmenalВетеран труда, мастер Сос Арутюнян с медалью Республиканского профсоюза металлургов и горняков за заслуги в горно-металлургической отрасли
Ветеран труда, мастер Сос Арутюнян с медалью Республиканского профсоюза металлургов и горняков за заслуги в горно-металлургической отрасли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տոնի ավարտին կայացավ գործարանի մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը, որը կազմակերպել էին արհմիութենական կոմիտեն և երիտասարդական խորհուրդը:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհում խոշորագույն ալյումին արտադրող ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում գտնվող) նշեց իր մասնագիտական տոնը՝ Մետաղագործի օրը:

Մետաղագործի օրվա պատվին տեխնոլոգիական բաժնի պետ Արտեմ Անտոնյանը, գլխավոր մեխանիկ Արմեն Քամալյանը և հերթափոխի ղեկավար Մխիթար Ստեփանյանը պարգևատրվեցին ՌՈՒՍԱԼ-ի պատվոգրերով:

Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Չինական բիզնեսը կարող է ավելի շատ պղինձ պահանջել, այդ թվում` հայկական

Արտադրադիսպետչերական բաժնի պետ Ալեքսանդր Բաղդասարյանին և էլեկտրոմոնտյոր Մանվել Մկրտչյանին շնորհակալագրեր հանձնեցին ՀՀ կառավարության անունից: Աշխատանքի վետերաններ վարպետ Սոս Հարությունյանին և գունավոր մետաղների ձուլող Վանիկ Գրիգորյանին պարգևատրեցին Մետաղագործների և լեռնագործների հանրապետական արհմիության մեդալներով լեռնամետաղագործության բնագավառում ունեցած վաստակի համար:

ԱՐՄԵՆԱԼ-ի շատ աշխատակիցներ ստացան Մետաղագործների և լեռնագործների հանրապետական արհմիության, ՌՈՒՍԱԼ ընկերության մասնաճյուղային դիվիզիոնի և գործարանի պատվոգրերը:

Տոնի ավարտին կայացավ գործարանի մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը, որը կազմակերպել էին արհմիութենական կոմիտեն և երիտասարդական խորհուրդը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը «Արմենալին» կօգնի մասնագետներ պատրաստելու հարցում

2000 թ. հիմնված ԱՐՄԵՆԱԼ-ն իր աշխատանքի ընթացքում թողարկել է ավելի քան 350 հազար տոննա արտադրանք: Արդիական սարքավորումների ներդրման շնորհիվ վերջին տարիներին հաջողվել է բարձրացնել փայլաթիթեղագլանման արդյունավետությունը:

Լրահոս
0