Ողբերգական վրաերթ Արմավիրում. 62–ամյա տղամարդը մահացել է

© Stringer/SputnikНаезд в Армавирской области
Наезд в Армавирской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդը չի լքել վթարի վայրը։ Նա ահազանգել է շտապօգնություն ու փորձել օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Sputnik Արմենիայի տվյալներով` Արմավիրի Նորապատ գյուղից Սարդարապատ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հենց Սարդարապատ գյուղում ապրող 62-ամյա մի տղամարդու։

Насилие - Sputnik Արմենիա
Էջմիածնում բռնության զոհ է դարձել տղամարդը. նրան ծեծել է ընկերուհին

Նա մահացել է։ 33-ամյա վարորդը, որն, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ապրում է Արմավիրի Բամբակաշատ գյուղում չի լքել վթարի վայրը։ Նա ահազանգել է շտապօգնություն ու փորձել օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին։

«Նիսանի» վարորդն, իմանալով տղամարդու մահվան մասին, ներկայացել է տարածքային ոստիկանություն։ Այս պահին տեղում աշխատում են քննչական կոմիտեի ծառայողներն ու Արմավիրի ճանապարհային ոստիկանները։

Լրահոս
0