Google-ը գտնված թերությունների համար պատրաստվում է մինչև 150 հազար դոլար վճարել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան ընկերությունը 2-3 անգամ մեծացրել է խոցելիությունների համար նախատեսված պարգևավճարները։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Chrome-ում կամ Chrome OS-ում գտնված թերությունների համար նախատեսված պարգևավճարների չափը մեծացել է։ Այս մասին նշված է Google–ի պաշտոնական կայքում։

Самолет Boeing 737 на фоне растущей Луны. - Sputnik Արմենիա
Toyota-ն պատրաստվում է լուսնագնացներ արտադրել․ տեսանյութ

Սովորական խոցելիությունը Google-ը գնահատել է 15 հազար դոլար, ավելի վաղ դրա համար վճարում էին երեք անգամ քիչ՝ 5 հազար դոլար։ Մանրամասն բացատրության դեպքում խոցելիությունը բացահայտող կպարգևատրվի 30 հազար դոլարով, որի համար ժամանակին վճարում էին 15 հազար դոլար։

Առավելագույն վարձատրությունը կարելի է ստանալ այն բացերի համար, որոնք կարող են Chrome OS-ի միջոցով (հյուրի ռեժիմում) վարկաբեկել Chromebook-ը կամ Chromebox-ը: Նախկին 100 հազար դոլարի փոխարեն հիմա դրա համար 150 հազար դոլարով կպարգևատրեն։

Չինական ընկերությունը ծաղրում է «մազափնջով» սմարթֆոնները. տեսանյութ

Հիշեցնենք, որ Google-ը պարգևատրման իր ծրագիրը գործարկել էր 2010 թվականին։ Այդ պահից սկսած ընկերությունը սխալների մասին 8,5 հազար հաղորդագրություն է ստացել և դրանց համար վճարել ավելի քանի 5 միլիոն դոլար։

Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի

Լրահոս
0