00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն խորովածով զբոսաշրջիկներին չես գրավի. ինչի վրա է պետք դնել շեշտը

© Sputnik / Hayk PetrosyanYerevan Gastro Day
Yerevan Gastro Day - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան տարեցտարի ավելանում է։ Եվ դա, իհարկե, չի կարող չուրախացնել։ Սակայն տխրեցնում է այս ոլորտում կոմերցիոն բաղադրիչի գերակայությունը.  չէ՞ որ հիմնական շեշտը դրվում է ազգային խոհանոցի առավելությունների վրա։ Միաժամանակ, ինչպես նշում է սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը, հին երկրի պատմությունը և մշակույթն ավելի շատ են մղվում հետին պլան։

Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյին Հայաստանում կերակրել են հում խորովածով, հյուրասիրել թթված գինի, ապա չարաչար սխալվում է։

Участники фестиваля еды Утест Фест в Ереване - Sputnik Արմենիա
Մուրազաբեր ձվիկներ, ավանդական խորոված, ջենգյալով հաց ու ոչ միայն. «Ուտեստ ֆեստը» Երևանում

Տեղը տեղին հյուրասիրել են։ Բայց ընդունող կողմը հասկացել է, որ պետք է այնպես անել, որպեսզի բանաստեղծ-արձակագիր-հրապարակախոսը սիրահարվի Հայաստանին և իր զգացմունքները հասցնի մյուսներին։ Եվ Եվտուշենկոն սիրահարվել է։ Նաև այն պատճառով, որ նրա կողքին (երբեմն մանղալի կամ սեղանի շուրջ) եղել են Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը ...

Եվ ահա արդյունքը՝ «Առանց հայկական մեծ մշակույթի մարդկությունը կարող էր չլինել» հիասքանչ բանաստեղծությունը:

Հասկանալի է, որ որոշ հյուրերի համար ավելի հետաքրքիր է հոգևոր սնունդը, մյուսների համար՝ ձկան խորովածը: Մեր խնդիրն այն է, որպեսզի և՛ ինտելեկտուալ, և՛ ոչ այնքան ինտելեկտուալ մարդիկ իմանան, հիշեն և պատմեն մյուսներին, որ Հայաստանը միայն Սևանը չէ, որտեղ ոսկե իշխան կա, այլ նաև Մատենադարան է, որ միայն զվարճալի հումորային հաղորդումները չեն, այլ նաև տիեզերական ոլորտում օրիգինալ մշակումները, որ ատամնաբուժությունը մեզ մոտ ոչ միայն մատչելի է, այլ նաև հիանալի որակ ունի...

Համեղ ճաշել և տեսարաններ վայելել կարելի է թե՛ Թաիլանդում, թե՛ Վրաստանում։ Հյուրերին Հայաստանի կառավարության շենքի ֆոնին սելֆիով և գեղեցիկ մայրամուտներով զբաղեցնելն ամբողջը չէ, ինչ կարելի է անել Հայաստանում։

«Հայաստանը հրաշքների երկիր է։ Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակում որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես կասեի՝ ամենից առաջ՝ Հայաստանում։ Ակամա ապշում ես, որ աշխարհի այդ փոքր անկյունում կարելի է հանդիպել այնպիսի կոթողների և մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդը և հպարտությունը։ Երիցս օրհնալ լինի հայոց աշխարհը՝ տաղանդների բնօրրանը, մեծ արարչագործությունների օրրանը», - գրել է Քենթը։

Այսօր էլ կարող ենք նման տպավորություն գործել, եթե երկրի հետ ծանոթության ծրագիրը կազմվի խելացի, հստակ, ճաշակով։ Ահա լրագրող Անի Լիպարիտյանը մեջբերում է սանկտպետերբուրգցի զբոսսաշրջիկ Ալեքսանդրա Զայցևայի խոսքերը. «Ես միշտ երազել եմ լավ ճանաչել Հայաստանը, քանի որ մանկուց սիրում եմ նրա մշակույթը, խոհանոցը, նկարները, ֆիլմերը և գորգերը։ Չորս օրում եղել եմ տարբեր տեղերում, շատ բան եմ տեսել։ Հիմա նստած եմ Սանկտ Պետերբուրգում, բայց սիրտս Հայաստանում է։ Վերադառնալով հայրենի քաղաք՝ ես բոլորին պատմել եմ Հայաստանի մասին, նույնիսկ տաքսու վարորդին, որն ինձ օդանավակայանից տուն էր տանում»։

Փառատոները Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնելու խնդրի լավագույն լուծումն են. Ապրեսյան

Եվս մեկ միավոր մեր օգտին. չէ՞ որ Հայաստանը միշտ տարբեր զգացմունքներ է առաջացրել՝ անկեղծ հիացմունքից մինչև խորը ատելություն։ Այդ զգացմունքներից որը կգերակշռի՝ շատ հաճախ կախված է մեզանից։

Ալեքսանդրա անունով ևս մեկ զբոսաշրջիկ, բայց արդեն Մոսկվայից՝ գրել է.

Книгохранилище и часовня Св. Григора монастырского комплекса Санаин - Sputnik Արմենիա
Հայաստանի հյուսիսի տեսարժան վայրերը, կամ ինչո՞վ է զբոսաշրջիկներին գրավում Լոռին

«Այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Ինձ ապշեցրեց լռությունը, որի ֆոնին կարելի է շատ բաների մասին մտածել»։

60-ական թվականներ։ Ռուսաստանից Հայաստան է գալիս մեզ քիչ հայտնի գրող և դրամատուրգ Կիմ Բակշին։ Առաջին անգամ է այցելում և առաջին շոկը՝ կրկին Ցեղասպանության մասին պատմությունները։

«Ինձ հետաքրքրեց հայ ժողովրդի ֆենոմենը. ինչպե՞ս է պատահել, որ այլևս չկա ո՛չ Ասորեստանը, ո՛չ Բաբելոնը, չկան մեծ երկրները և ժողովուրդները, որոնք ժամանակին ցնցել են աշխարհը, իսկ հայերը կան, չեն անհետացել»,-հարց է տվել Բակշին և ընդմիշտ դարձել Հայաստանի ընկերը։

Ինչո՞ւ եմ այս ամենն ասում։ Նրա համար, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պետք է բազմապատկվի ոչ միայն ավանդական աղուհացի, այլ նաև մեր ժողովրդի պատմության և մշակույթի հաշվին։ Դա ավելի բարդ է թեկուզ այն պատճառով, որ ամենից առաջ պետք է կարգի բերել շրջակա միջավայրը, այլապես մեր պատմամշակութային ժառանգության մասին պատմությունները խիստ կտուժեն։

Լրահոս
0