Քանի՞ մեքենա է ՀՀ ներմուծվել 7 ամսում. Նորագավիթի բաժիններում կաշխատեն 7–օրյա գրաֆիկով

© Sputnik / Aram NersesyanАраратский таможенный терминал
Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահը ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ ցուցանիշներ է հրապարակել և հայտնել, որ մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Եթե ամբողջ անցած տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 67000 ավտոմեքենա, ապա այս տարի հուլիսի վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը։

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ դուրս չի գա Երևանից. Անանյանը պարզաբանեց` ինչու

«Այս ամսվա վերջին կունենանք մոտ 70000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով»,– նշել է նա:

Փոխնախագահի խոսքով` կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվարից Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանվել էր 6–օրյա աշխատանքային շաբաթ, ավելացրել էին 5 ձևակերպող տեսուչ: Այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500–ը` Նորագավիթում:

«Օգոստոսի 1–ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7–օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից։ Մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին։ «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում»,– գրել է Ներսիսյանը։

Ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը կթեթևանան. վարչապետն է խառնվել գործին

Ըստ ՊԵԿ փոխնախագահի` այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Ներսիսյանը նշում է, որ հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են, և մինչև տարեվերջ ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի:

Երևանի ծայրամասում սփռված է ավտոմեքենաների հսկայական գերեզմանոցը. ֆոտոշարք

Լրահոս
0