Կադրային ջարդ է սպասվում քրեակատարողական ծառայությունում. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթի տեղեկություններով` պաշտոնանկությունները համակարգում արդեն սկսվել են ու դեռ շարունակվելու են։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից:

Нубарашен УИУ. Незаселенная камера - Sputnik Արմենիա
Մահվան 13 դեպք ՔԿՀ–ներում. դատապարտյալներին ժամանակին օգնություն չի ցուցաբերվո՞ւմ

«Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իրեն տեղակալ նշանակեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Լուրեր են պտտվում նաև, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, և ըստ այդմ, հաջորդ ազատման դիմումը կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից ևս մեկը, խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է»,– գրում է թերթը:

ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն՝ Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից, քանի որ համակարգ է մտել նրա օրոք:

Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները

«ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունը փորձել է ճշտել անձամբ Մանուկ Միքայելյանից, ով ասել է. «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»։ Ապա հորդորել է բոլոր հարցերով դիմել լրատվական ծառայություն։

Լրահոս
0