Ընտանեկան «բիզնես». ինչպես են նախկին համայնքապետներից մեկն ու իր որդին կերել հողերի փողերը

© Sputnik / Aram GareginyanОвцы в деревне Фиолетово
Овцы в деревне Фиолетово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Վայոց Ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարն իր որդուն «ջրի գնով» հող է վաճառել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Город Гюмри - Sputnik Արմենիա
Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

«Մասնավորապես, 2014–ին համայնքին պատկանող արոտավայրերից 9,91 հեկտար հողատարածք 410,130 դրամով աճուրդով վաճառել է որդուն։ Վերջինս այդ հողատարածքը մեկ տարի անց անհամեմատ թանկ՝ 147,300,838 դրամով վաճառել է տարածքում գործող խոշոր ընկերություններից մեկին՝ համայնքին էական վնաս պատճառելով»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Քրեական գործի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է պետությանը պատճառած վնասից 50․000․000 դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր

Չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում. տնօրենը 20 մլն դրամ է հափշտակել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала