Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

© Sputnik / StringerЖители села Зартонк Армавирской области протестуют против главы сельской администрации (13 апреля 2019). Армавир
Жители села Зартонк Армавирской области протестуют против главы сельской администрации (13 апреля 2019). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չձևավորված պտուղը հայտնաբերել է գյուղի բնակիչներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի:

Сотрудники скорой помощи на месте наезда на улице Давида Бека (2 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել է

Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին:

Նախնական տվյալներով` մահացած պտուղը մոտ երեք ամսական է և, բնականաբար, դեռևս ձևավորված չէ:

Աջափնյակում 14–ամյա աղջիկ է կորել. լուսանկար

Ամենայն հավանականությամբ՝ մայրը վիժել է և պտուղը նետել ջրատարը, ինչից հետո այն հայտնվել է դաշտում: Իրավապահները պարզում են մանրամասները:

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. տան տանիքում կախված են գտել 24-ամյա երիտասարդին

Լրահոս
0