00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ Բրիտանիայի վարչապետն իրականում թուրք է. ինչու է պապը փոխել ազգանունն ու լքել հայրենիքը

© AFP 2024 / ISABEL INFANTESНовый премьер-министр Великобритании Борис Джонсон машет рукой после выступления (24 июля 2019). Лондон
Новый премьер-министр Великобритании Борис Джонсон машет рукой после выступления (24 июля 2019). Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ինչ–որ մեկը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործանախարարի, իսկ ներկայում վարչապետի անունը Ալեքսանդր Բորիս դե Պֆեֆել Ջոնսոն է, այդ մեկը չի սխալվում։ Թեև, եթե վերցնենք հայրական կողմը, որով փոխանցվում են ազգանունները, ապա Ջոնսոնները մոտ 90 տարեկան են, իսկ մինչ այդ նրանք բոլորովին այլ անուններ են կրել։

Ալի Քեմալ բեյը բավականին հայտնի լրագրող է եղել 19–րդ դարի վերջի Օսմանյան կայսրությունում։ Նա թերթ է խմբագրել և բանաստեղծություններ գրել: Քեմալ բեյը շատ է ճանապարհորդել, հատկապես Եվրոպայում, և այդ ճանապարհորդությունները նպաստել են նրա լիբերալ համոզմունքների ձևավորմանը։ Բնականաբար, ոչ մի կայսրություն (հատկապես Օսմանյան կայսրության նմանները), չի ողջունում ազատամտությունը և Քեմալ բեյին Աբդուլ Համիդ 2–րդի կառավարման օրոք վտարել են երկրից։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում, ԱՄՆ-Թուրքիա հակամարտության խմորը դեռ շատ ջուր է տանելու

Քեմալ բեյն արդեն իր կամքից անկախ էր ճանապարհորդում, բայց չկա չարիք առանց բարիքի. Շվեյցարիայում նա հանդիպում է իր ապագա կնոջը` շվեյցարացի Ֆրանկ Բրունի և անգլուհի Մարգարետ Ջոնսոնի դստերը` Ուինիֆրեդ Բրունին։ Ուինիֆրեդի մասին (մահացել է որդու ծնունդից հետո) պատմությանը գրեթե ոչինչ հայտնի չէ անունից բացի, բայց հենց այդ անվանն էր վիճակված ավելի ուշ ջրի երես դուրս գալ և դառնալ հայտնի։

Աբդուլ Համիդի գահընկեց լինելուց հետո Քեմալ բեյը կարողացել է վերադառնալ հայրենիք, կրկին զբաղվել լրագրողական գործունեությամբ և քաղաքականությամբ։ Նա դարձել է «Լիբերալ միության» հիմնադիրներից մեկը` կուսակցության, որին խորթ է միապետական ոգին, և խմբագրել «Իքդամ» լիբերալ թերթը։ Ինչ–որ պահի «Լիբերալ միությանը» նույնիսկ սկսել են մեղադրել հայերի հետ «դավադիր» կապերի մեջ։

Հավանաբար այդ մեղադրանքներն այնքան էլ անհիմն չէին. «դավադրության» մասին ոչինչ հայտնի չէ, բայց  Քեմալ բեյը քաղաքական կապեր է ունեցել հայերի հետ։ Ավելին, նա նույնիսկ մի քանի անգամ համարձակվել է ելույթ ունենալ ցեղասպանության դեմ, որը կազմակերպել են երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կարելի է ենթադրել, որ հայերի պաշտպանության ձայնն այնքան էլ բարձր ու սկզբունքային չի եղել, քանի որ այդ ելույթները չեն խանգարել նրան երիտթուրքերի տասնամյա կառավարումից հետո` Մեհմեդ 6–րդի` վերջին օսմանյան սուլթանի օրոք, 1919թ.–ին, մոտ երեք ամիս գլխավորել Ներքին գործերի նախարարությունը։

Министр иностранных дел Великобритании Борис Джонсон - Sputnik Արմենիա
Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը

Նախարար եղած ժամանակ Քեմալ բեյը նույնիսկ հրամանագիր է ստորագրել գեներալ Մուստաֆա Քեմալի ձերբակալության մասին, նույն այն Քեմալի, որին հետագայում անվանեցին Աթաթուրք։ Սուլթանի իշխանությունը թույլ է եղել, Մուստաֆային ձերբակալելն՝ անհնար, ավելին՝ 1919թ–ի վերջին նա իր կողմնակիցների հետ հաղթական մուտք է գործել Անգորա (որը հետո կանվանեն Անկարա)։ Անգորական կառավարության հիմնական խնդիրներն են եղել հայերի հետ պատերազմը երկրի հյուսիս–արևելքում և հույների հետ` արևմուտքում, և այն անվավեր է հայտարարել բոլոր այն պայմանագրերերը, որոնք ստորագրվել են Օսմանյան կայսրության կողմից։ Դրան Կոստանդնուպոլիսը պատասխանել է հրամանագրով, որի համաձայն քեմալիստների վերնախավին մահապատժի են դատապարտել, բայց դա արդեն հուսահատ քայլ էր։

1919թ.-ին Քեմալ բեյը հրաժարական է տվել նախարարի պաշտոնից` բողոքելով, որ երկրի տարբեր հատվածներում միաժամանակյա ընդվզումներ են ծագել, իսկ սուլթանի շրջապատը մտահոգված է միայն սեփական բարեկեցությամբ։ Բացի դրանից, նա խնդրել է սուլթանին ապահովել իր անվտանգությունը, քանի որ թշնամիներն անպայման կօգտվեն իր հրաժարականից։

Королева Елизавета II - Sputnik Արմենիա
Մեծ Բրիտանիայի թագուհին Փաշինյանին հիշեցրել է պատմական սերտ կապերը

Քեմալ բեյին իսկապես չեն ներել այն, որ նա եղել է Թուրքիայի համար բրիտանական հովանավորության գաղափարի կողմնակիցը և քիչ բան չի արել այդ նպատակին հասնելու համար։ Եվ դա դեռ ամենը չէր. «մեծ հումանիստ» Աթաթուրքը Քեմալ բեյին հիշեցրել է իր ձերբակալության` չիրագործված հրամանը։

Ցանկացած նորմալ մարդ այդ պայմաններում փախուստի կդիմեր, և դա կաներ հնարավորինս արագ։ Բայց, չգիտես ինչու, ազատական Քեմալ բեյը չի հեռացել երկրից, և ամեն ինչ ավարտվել է նրանով, որ 1922թ.–ին նրան օրը ցերեկով առևանգել են վարսավիրանոցից, իսկ մի քանի օր անց Նուրեդին փաշան հանձնել է նրան ամբոխին, որը «լավագույն ավանդույթների» համաձայն, քարերով և մահակներով սպանել է Քեմալ բեյին։

Քեմալ բեյի որդին` Օսման Ալին, ցեղակիցների հանդեպ տրամադրված չի եղել այնքան լավատեսական, ինչքան հայրը, և մեկնել է Անգլիա, որտեղ հետագա անախորժություններից խուսափելու համար փոխել է անունը և սկսել կոչվել Ուիլֆրեդ Ջոնսոն` օգտագործելով մոր` Ուինիֆրեդ Բրուն Ջոնսոնի անունը։

Օսման Ուիլֆրեդ Ջոնսոնի որդին` Եվրախորհրդարանի անդամ, ժողովրդագրության և բնապահպանության հարցերով փորձագետ Սթենլին անսովոր քաղաքական գործիչ է եղել։ Եվ ահա նա որդիներից մեկին` Բորիս Ջոնսոնին, բախտ է վիճակվել դառնալ Լոնդոնի քաղաքապետ, ներքին գործերի նախարար, այժմ էլ` Միացյալ Թագավորության վարչապետ։

Այդ քաղաքական գործչի արտահայտություններից շատերը թևավոր խոսքեր են դարձել և մեկ անգամ չէ, որ հանգեցրել են միջազգային սկանդալների. ինչ ասես արժե նրա հետևյալ արտահայտությունը՝ «Եթե Բիլ Քլինթոնը կարողանում է գլուխ հանել իր կնոջից, գլուխ կհանի աշխարհի ցանկացած գլոբալ ճգնաժամից»։

Գուցեև Ջոնսոնի այդ արտասովորությունը որոշակի առումով գալիս է հենց նախապապի և պապի անսովոր ճակատագրից...

Լրահոս
0