Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել 16 տարեկան պատանուն

© Sputnik / StringerПолицейский автомобиль на улице Ачаряна, где неизвестный сбил пешехода (16 марта 2019). Еревaн
Полицейский автомобиль на улице Ачаряна, где неизвестный сбил пешехода (16 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պատանուն տեղափոխել են հիվանդանոց, բայց նա արդեն մահացած է եղել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում «Պրիորա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 16 տարեկան պատանու, որի ինքնությունը այս պահին դեռևս հայտնի չէ։

© Sputnik / Stringer«Պրիորա» մակնիշի ավտոմեքենան
Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել 16 տարեկան պատանուն - Sputnik Արմենիա
«Պրիորա» մակնիշի ավտոմեքենան

Sputnik Արմենիայի տեղեկություններով` պատանին վրաերթի ենթարկվելուց հետո մի քանի մետր շպրտվել է ու մարմնով հարվածել մի ավտոքարշակի։

© Sputnik / StringerԱվտոքարշակը
Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել 16 տարեկան պատանուն - Sputnik Արմենիա
Ավտոքարշակը

Վարորդը չի լքել դեպքի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։ Պատանին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած է եղել։

Աջափնյակում 14–ամյա աղջիկ է կորել. լուսանկար

Այս պահին դեպքի վայրում են քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները, որոնք պարզում եմ մահացած տղայի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։

Տան տանիքում կախված են գտել 24-ամյա երիտասարդին

Լրահոս
0