Մարությանը հանդիպել է «իմքայլականների» հետ, բայց քննադատությունը չի ընդունել. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanЗаседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн
Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկ Մարությանի և «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն անցել է փակ ֆորմատով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ է հանդիպել, սակայն նրանց բարձրացրած հարցերի շուրջ որևէ քննադատություն չի ընդունել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Рога и копыта в мусорном контейнере в центре Еревана - Sputnik Արմենիա
Աղբահանությունից մինչև բնակֆոնդ. Երևանի նախկին քաղաքապետը` խնդիրների և մեղավորների մասին

«ԱԺ «Իմ քայլի» մի խումբ պատգամավորներ գնացել են Երևանի քաղաքապետարան՝ Հայկ Մարությանի հետ հանդիպման։ Հանդիպման ֆորմատը «փակ» է եղել։ Իշխանական պատգամավորները փորձել են Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժամանակահատվածում անհանգստացնում են երևանցիներին։ Բայց երբ քննադատական որևէ խոսք կամ դժգոհություն է հնչել, Մարությանը չի ընդունել դրանք»,–գրում է թերթը։

Ըստ պարբերականի` քաղաքապետը հավաստիացրել է, որ այն օպերատիվությամբ և արդյունավետությամբ, որ աշխատում է քաղաքապետարանը, ուղղակի անպատկերացնելի է, և սրանից ավել անհնար է ներկայիս օրենսդրության պայմաններում։

Մարությանը վստահ է, որ լավ աշխատողը պետք է լավ եկամուտ ունենա. ովքե՞ր են պարգևավճար ստացել

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հանդիպմանը ներկա է եղել պատգամավորներից Մերի Գալստյանը, որը թերթի հետ զրույցում ասել է. «Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար»։

Նշենք, որ Երևանում առայժմ չի լուծվում աղբահանության և տրանսպորտի խնդիրները, թեև քաղաքապետարանը զբաղվում է այդ հարցերով։

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը ներկայացվել է Հայկ Մարությանին

 

Լրահոս
0