Ամերիկյան «կծած խնձորը» մեկ միլիարդ դոլարով գնել է Intel-ի մի մասը

© Sputnik / Елена Нагорных / Անցնել մեդիապահոցСтарт продаж cмартфонов iPhone 5s и iPhone 5c в США
Старт продаж cмартфонов iPhone 5s и iPhone 5c в США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Apple-ը գնել է Intel-ի ստորաբաժանումներից մեկը, բայց սա չի նշանակում, որ ընկերությունը հեռանում է բիզնեսից։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Սթիվ Ջոբսի հիմնած Apple ընկերությունը 1 միլիարդ դոլարով գնել է Intel-ի` թվային մոդեմ արտադրող ստորաբաժանումը: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական կայքում։

Операция в клинике урологии - Sputnik Արմենիա
UPS-ը սկսում է առաքում իրականացնել դրոններով. «թիրախում» հիվանդանոցներն են

Գործարքի արդյունքում Apple–ը ստացել է Intel-ի 2200 աշխատողներին, մտավոր սեփականությունը և սարքավորումները։

Նոր աշխատակիցներին ընկերությունը կուղարկի բջջային տեխնոլոգիաների սեփական թիմ, որտեղ նրանք կաշխատեն Apple-ի արտադրանքի վրա։

Intel-ի հետ մասնակի միավորումից հետո ընկերության «պորտֆոլիոն» ընդլայնվում է մինչև 17 հազար պատենտով՝ սկսած հաղորդակարգերից, վերջացրած մոդեմների ճարտարապետությամբ։

Չնայած այս ամենին՝ Intel-ը չի հեռանում բիզնեսից, միայն նվազեցնում է մի ուղղությունը։ Ընկերությունը կշարունակի արտադրել համակարգիչների համար նախատեսված չիպեր, ինտերնետային պարագաներ, ինչպես նաև ինքնակառավարվող ավտոմեքենաներ։

Google-ը գտնված թերությունների համար պատրաստվում է մինչև 150 հազար դոլար վճարել

Գործարքը կփակվի 2019 թվականի չորրորդ եռամսյակում, երբ կարգավորիչները հաստատեն իրավունքների փոխանցումը։

Hyundai-ն արևային մարտկոցներով ու սմարթֆոնով կառավարվող նոր մեքենա է ներկայացրել

Լրահոս
0