00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղ եղել է, հայերի է փնտրել. ինչպես Բուլղարիայի հերոս հայը նվաճեց օլիմպիական ոսկիները

© AP PhotoПобедители летних Олимпийских игр в полулегком весе по тяжелой атлетике Дито Шанидзе (серебро СССР), Норайр Нурикян (золото Болгария) и Янош Бенедек (бронза Венгрия) на пьедестале почета после церемонии награждения (5 сентября 1972). Мюнхен
Победители летних Олимпийских игр в полулегком весе по тяжелой атлетике Дито Шанидзе (серебро СССР), Норайр Нурикян (золото Болгария) и Янош Бенедек (бронза Венгрия) на пьедестале почета после церемонии награждения (5 сентября 1972). Мюнхен  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կար ժամանակ, երբ գրեթե ամբողջ Հայաստանը երկրպագում էր ծանրորդներին, իսկ Վարդան Միլիտոսյանի, Յուրի Սահակյանի, Յուրի Վարդանյանի և մյուսների անունները մարզասերների խոսակցության թեման էին: Այդ հիանալի խմբում էր նաև Նորայր Նուրիկյանը, թեև նա ոչ թե Խորհրդային Միությունն էր ներկայացնում, այլ Բուլղարիան։ Գլխավորը՝ մերն է, մնացածը մանրուք է։

Արամ Նուրիկյանի ընտանիքը` թուրքերի իրականացրած կոտորածից մազապուրծ, Ադանայից մի կերպ հասել է ռումինական ափ։ Գրեթե անմիջապես շատերը տեղափոխվել են Բուլղարիայի Սլիվեն քաղաք, որտեղ արդեն հայկական փոքր գաղութ կար։ Նրանց ժամանումից հետո հայկական ընտանիքների թիվը հատել է 300–ի սահմանը: Եվս մեկ ընտանիք ավելացրել է հենց Արամը` ամուսնանալով Կիլիկիայից փախած բախտակից հայուհու հետ։

Рипсиме Хуршудян - Sputnik Արմենիա
Ինչից էին ծնվում դոպինգային սկանդալները մեր սպորտում. բացահայտում է Արեգ Հովհաննիսյանը

Իսկ Արամ Նուրիկյանի որդին՝ Նորայրը, ծնվել է 1948-ի հուլիսի 26–ին։ Ցածրահասակ, բայց ի ծնե ամրակազմ Նորայրը զբաղվել է մարմնամարզությամբ, հետո բասկետբոլով, թեև հասակն այդքան էլ չի համապատասխանել այդ խաղին։ Մի օր պատահմամբ մոտեցել է ծանրաձողին։

Այդ «մի օրը» 1966-ի գարնանն էր, երբ Նորայրը և տեխնիկումում նրա հետ սովորող տղաները ֆուտբոլի են գնացել, իսկ խաղից հետո մտել մարզասրահ և, ինչպես ասվում է, հետաքրքրության համար սկսել են ծանրաձող բարձրացնել։ Տասը հոգով են եղել, հերթով մոտեցել են ծանրաձողին։ Նրանց աչքի պոչով հետևել է տեղի ծանրամարտի մարզիչը։ Եվ երբ պատանիները հոգնել են ու պատրաստվել են հեռանալ, մարզիչը մոտեցել է Նորայրին և ոչ թե խնդրել, այլ առարկություն չհանդուրժող տոնով կարգադրել է հաջորդ օրը գալ մարզման։ Դրանից երեք տարի անց նա նվաճել է առաջին մեդալը։

Պետք է ասել, որ Նորայրի բախտը բերել է: Չէ՞ որ հայտնի Իվան Աբաջիևը (իսկ այդ մարզիչը հենց նա էր) այս մարզասրահային դիպվածից կարճ ժամանակ անց Սլիվենից մեկնել է Սոֆիա՝ ստանձնելով Բուլղարիայի սպորտկոմիտեի ծանրամարտի մարզչի պաշտոնը։ Ի դեպ, Աբաջիևի բախտն էլ է բերել, քանի որ նա հասցրել է հանդիպել Նորայր Նուրիկյանին, որին այլևս ոչ մեկին չի զիջել, և հրավիրել է երկրի հավաքական, երբ ինքն է գլխավորել այն։

Ինչով է զբաղվում կարատեի հայ չեմպիոնը Բուլղարիայում. տեղական լրատվամիջոցի անդրադարձը

Աբաջիևի գլխավորած հավաքականի առաջին քննությունը տեղի ունեցավ 1969-ին, իսկ Նուրիկյանը բրոնզ նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Ընդամենը երեք տարի առաջ ծանրաձողին մոտեցած նորեկի համար թող որ ֆանտաստիկ արդյունք չէր, բայց միանգամայն գովելի էր։ Ի դեպ, հենց Աբաջիևի հետ են բուլղարացի ծանրորդները լուրջ մարտահրավեր նետել խորհրդային հավաքականին, որն այդ ժամանակ գերիշխում էր այս մարզաձևում։

Նուրիկյանի համար 1972-ի Մյունխենի օլիմպիադան հաղթական դարձավ: Համառ ու դրամատիկ պայքարում նա շրջանցեց խորհրդային ատլետ Շանիձեին և դարձավ օլիմպիական խաղերի ու միաժամանակ աշխարհի չեմպիոն` հընթացս բարելավելով եռամարտի աշխարհի ռեկորդը:

Назик Авдалян - Sputnik Արմենիա
Թույլ սեռի ներկայացուցիչների հզորությունը, կամ հայուհիները սպորտում էլ են չեմպիոն

Շանիձեն եռամարտում բարձրացրեց 400 կգ, ինչը լիովին բավարար էր թվում, բայց Աբաջիևը Նուրիկյանի համար պատվիրեց անհաղթահարելի թվացող ծանրություններ, որոնց հանրագումարում էլ ստացվեց անհավանական ու հաղթական 402,5 կգ արդյունքը:

Մյունխենից հետո Նուրիկյանին սկսեցին հետապնդել անհաջողությունները, և որոշում կայացվեց փոխել քաշային կարգը` կիսաթեթևից անցնելով թեթևագույն քաշային կարգ: Ու ամեն ինչ վերստին կարգավորեց, ինչպես ասում են՝ տեղն ընկավ:

Նուրիկյանը Եվրոպայի 1976 թվականի առաջնության ոսկե մեդալը նվաճեց Բեռլինում։ Հենց այնտեղ, բայց այլ քաշային կարգում չեմպիոն դարձավ նաև Վարդան Միլիտոսյանը, որի հետ Նուրիկյանն ընկերացավ։

Կարատեի Ռուսաստանի չեմպիոնը հպարտանում է իր հայկական արմատներով

Այդ տարի հաղթական ելույթները շարունակվեցին Մոնրեալի օլիմպիական խաղերում. Նորայրին անպայման հաղթանակ էր պետք, որովհետև նա որոշում էր ընդունել այդ մրցումներից հետո հեռանալ ակտիվ սպորտից։ Նա հաղթեց` կրկին աշխարհի ռեկորդ սահմանելով, բայց միայն ինքը գիտի, թե դա ինչ արժեցավ:

Բանն այն է, որ Մոնրեալի օլիմպիադայում առաջին անգամ ներդրվեց դոպինգ-հսկողությունը, և արգելված դեղամիջոցներ՝ խթանիչներ գործածելու համար մեղադրվեցին միանգամից երկու բուլղարացի ծանրորդ՝ Բլագոյ Բլագոևը և Վալենտին Խրիստովը։ Աբաջիևը կտրականապես հերքում էր իր սաների կողմից դոպինգ ընդունելու հնարավորությունն անգամ և տեղի ունեցածը բնորոշում որպես գլխավոր մրցակիցների` ԽՍՀՄ–ի և ԱՄՆ–ի ներկայացուցիչների նյութած դավեր։

Тяжелоатлет Юрий Норайрович Варданян - Sputnik Արմենիա
Դյուցազնը, որը ստիպում էր կարկամել. Յուրի Վարդանյանը ճանաչվել է ծանրամարտի «ադամանդ»

Այսպես թե այնպես Բլագոևը և Խրիստովը հեռացվեցին մրցումներից, թեպետ Աբաջիևը մնաց գլխավոր մարզչի պաշտոնում։

Այնպես որ, Նուրիկյանի օլիմպիական այդ ոսկին լրացուցիչ արժեք ունի. նա հաջողությամբ հանձնեց դոպինգ-թեստը՝ ապացուցելով բուլղարական ծանրամարտի ուժն ու հզորությունը` միաժամանակ թույլ տալով հավաքականի ղեկավարությանը պահպանել դեմքն ու փրկել պատիվը։

Նուրիկյանը, ինչպես և խոստացել էր, դրանից հետո դադարեցրեց ակտիվ սպորտում ելույթ ունենալը, արժանացավ բազմաթիվ պետական պարգևների, այդ թվում` Բուլղարիայի հերոսի կոչման, բայց սպորտից չհեռացավ. սկզբում դարձավ հավաքականում Աբաջիևի օգնականը, հետո ինքը գլխավորեց այն։

Նորայր Նուրիկյանը 2011-ին Համահայկական խաղերի պատվավոր հյուրն էր, և դա հռչակավոր ծանրորդի առաջին այցը չէր Հայաստան։

Դեռ 1980-ականներին հայտնի լրագրող Լևոն Ազրոյանին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ բոլոր երկրներում, որտեղ եղել է, միշտ հայերի է փնտրել։ Ու երբ գտել է, միաժամանակ ուրախացել է և տխրել։ Նուրիկյանն ասել է, թե կցանկանար, որ ընդհանրապես չլիներ «սփյուռք» հասկացությունը, այլ լիներ միասնական հայրենիք։

Լրահոս
0