Քարաթափման հետևանքով փակվել է Դիլիջանի թունել տանող ճանապարհը. տեսանյութ

© Photo : Public domain/ WikistreetДилижанский тоннель. Архивное фото
Дилижанский тоннель. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Որպես այլընտրանք՝ ԱԻՆ-ն առաջարկում է Սևան-Դիլիջան նախկին ավտոճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 27 hուլիսi - Sputnik. Ժամը 20:00-ի դրությամբ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Ժամը 20:00-ի դրությամբ ժամանակավորապես փակ է Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը. գործում է Սևան-Դիլիջան նախկին ավտոճանապարհը»,–հայտնում է ԱԻՆ–ը։

 

Նշենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քարաթափում Վայոց ձորում. առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. տեսանյութ

Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. կա զոհ. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала