00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը

© Sputnik / Karine HarutyunyanУчастник программы «Защитник Отечества» Тигран Саркисян
Участник программы «Защитник Отечества» Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Սարգսյանը զինծառայության ընթացքում կորցրել է ձախ ձեռքի մատերը։ Նա սեփական օրինակով փորձում է կոտրել շատ կարծրատիպեր։ Ավելին, Տիգրանի երազանքներն սկսել են իրականանալ։ Տղան պատմում է իր երազանքների իրականացման գաղտնիքը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Ստեղծիր նպատակ և միջոցներ` հաստատ կգտնես։ Այս առաջաբանով է շարժվում «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինհաշմանդամ 21-ամյա Տիգրան Սարգսյանը, որը մեկ շաբաթ առաջ աշխատանքի է անցել «Երևան իմ սեր» հիմնադրամում։ Հիմնադրամում նա որպես լուսանկարիչ է աշխատում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տիգրանն անկեղծացավ`այդ մասին վաղուց էր երազում։ Գործնական առաջին հանձնարարականներն արդեն ստացել է, նաև` անակնկալ հանդիպում ունեցել ՀՀ նախագահի հետ։

© Sputnik / Karine Harutyunyan«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան
Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը - Sputnik Արմենիա
«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան

 «Որ լսում էի նախագահ Արմեն Սարգսյանի հիմնադրամն է «Երևան, իմ սերը», մտածում էի` մի՞թե ես մի օր կտեսնեմ նախագահին։ Օրեր առաջ նստած էի ու մեզ մոտ եկավ պարոն Սարգսյանը. այդ պահին իմ ապրումներն աննկարագրելի էր։ Չէի հավատում, որ նախագահի հետ կարող եմ զրուցել, տեսնել նրան մոտիկից` առանց անվտանգության աշխատակիցների»,–ասաց նա։

Госпиталь «Мурацан» - Sputnik Արմենիա
Վիրավոր զինծառայողը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. նրան Երևան են տեղափոխում

Տիգրանն արդեն որոշել է`ինչի վրա է ծախսելու առաջին աշխատավարձը. վաստակած գումարի մեծ մասը տրամադրելու է «Հայրենիքի պաշտպանին»։

Լուսանկարչությունը Տիգրանին գրավել է դեռ դպրոցական հասակից և դպրոցում բոլոր միջոցառումներն ինքն է լուսանկարել։ Սակայն, Տիգրանն ուզում է նաև իրավագիտություն սովորել, ավելին` ծրագրավորմամբ էլ զբաղվելու հույս ունի։ Դեռ 2014–ին, մասնակցելով «ԴիջիՔեմփ-2014»–ին։ Ներկայացված 150 բիզնոս գաղափարից Տիգրանինն է հաղթող ճանաչվել։

Հայրենիքի պաշտպանը կաշխատի Արմեն Սարգսյանի աշխատակազմում

Իսկ գաղափարը սերմնացան ռոբոտ ստեղծելն էր, որն արևային էներգիայով կաշխատեր և մանր հատիկավոր սերմեր կցաներ։ Ֆինանսական խնդիրների պատճառով տղայի գաղափարը կյանքի չի կոչել։ Ի դեպ, Տիգրանի մտահղացումը արժանացել է նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների հավանությանը։

© Sputnik / Karine Harutyunyan«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան
Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը - Sputnik Արմենիա
«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան

«Երբ գյուղացիների հետ զրույցում էի, պատմում էի գաղափարիս մասին, ասում էին, որ շատ լավ կլինի, որ նման ռոբոտ լինի, քանի որ այն մեծամասամբ կնվազեցնի իրենց հոգսը։ Բոլորին դուր էր եկել հատկապես այն գաղափարը, որ ռոբոտն հավելյալ ծախս չի պահանջի և արևային էներգիայիով  կաշխատի»,–ասաց նա։

Տիգրանի առաջնային նպատակներից է նաև ձեռքի պրոթեզավորումը։ Այն, ի դեպ, Հայաստանում չի իրականացվում։

«Նիցշեն ասում է` այն, ինչ մարդուն չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ։ Տարիներ առաջ էի լսել այդ խոսքերն ու շատ էի տպավորվել, բայց հիմա ավելի լավ եմ հասկանում այդ խոսքերի իմաստը, մաշկիս վրա եմ զգացել դրանք։ Համոզված եմ` ցանկացած իրավիճակում էլ պետք է պայքարել` հաշվի չառնելով խոչընդոտները»,–ասում է նա։

© Sputnik / Karine Harutyunyan«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան
Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը - Sputnik Արմենիա
«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան

Զինհաշմանդամները տարիներով գամվել են սայլակին. ոչ ոք չի զբաղվել նրանց խնդրով․ Մինասյան

Տիգրանի խոսքով` հաջողության հասնելու համար պետք է գնահատել ունեցածը, կորստների վրա էլ պետք չէ կենտրոնանալ, հակառակ դեպքում կյանքդ կարող ես դժոխքի վերածել։ Նա նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը աստիճանաբար պետք է փոխվի, քանի որ մարդու ֆիզիկական արատը չի կարող նրան պիտակավորելու կամ հասարակությունից առանձնացնելու պատճառ դառնալ։

Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Տիգրանն ուզում է, որ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք իրենց լիարժեք զգան և աշխատանք ունենան։ Աշխատանքը հնարավորություն կտա նրանց չկտրվել հասարակությունից։

«Կուզեի, որ հասարակության վերաբերմունքը փոխվեր մեր նկատմամբ. ինչո՞ւ պետք է քայլելուց ես ամաչեմ, որ իմ ձեռքը վնասված է։ Մյուս կողմից, հասկանում եմ` մենք էլ պետք է լինենք այդ կարծարտիպերը կոտրողները, մեր օրիանով ցույց տանք, որ խնդիր ունենալ չի նշանակում տարբերվել մյուսներից»,–ասաց նա։

© Sputnik / Karine Harutyunyan«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան
Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը - Sputnik Արմենիա
«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան

Տիգրանն, ի դեպ, իրեն բավական հարուստ մարդ է համարում, քանի որ 5 քույր ու 11 զարմիկ ունի։ Իր խոսքով` այս տարիքում 11 հոգու քեռի լինելը կատակ բան չէ և լուրջ «կապիտալ» է։ Տիգրանը տան փոքրն է, հինգ քույրերից հետո սպասված միակ տղան ու թեպետ, ուշադրության պակաս չի զգացել, սակայն ծնողներն այնպես են արել, որ այդ ուշադրությունն էլ չափազանց շատ չլինի։

© Sputnik / Karine Harutyunyan«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան
Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը - Sputnik Արմենիա
«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից Տիգրան Սարգսյան
Լրահոս
0