Ինչպես է Պուտինը բատիսկաֆով իջնում Ֆիննական ծոցի հատակ․ տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յուրահատուկ կերպով հարգանքի տուրք է մատուցել Щ-308 «Сёмга»-ի մահացած սուզանավորդների հիշատակին։

ՌԴ նախագահը բատիսկաֆով իջել է Ֆիննական ծոցի հատակ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենկան մեծ պատերազմի ժամանակ խորտակված Щ-308 «Сёмга»-ի մահացած սուզանավորդների հիշատակին։

Սուզման խորությունը կազմել է 50 մետր և տևել է 30 րոպե։ Պուտինի ներկայությամբ ջրասուզորդները տեղադրել են հուշատախտակ։

Президент России Владимир Путин во время ежегодной большой пресс-конференции (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Որպես կարգին մարդ` մի օր պիտի ամուսնանամ. Պուտին

Դրանից հետո լույսը հանգցրել են, և արարողության բոլոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ջրահեղծված սուզանավորդների հիշատակը։

Սուզանավի կմախքը հայտաբերվել է 2018թ-ի մայիսի 2-ին «Խոնարհում Մեծ հաղթանակի նավերի առաջ» գիտարշավի ընթացքում։

Պուտինին ցույց են տվել նաև Բալթիկ ծովում այլ սուզանավերի կործանման քարտեզը, ինչպես նաև Щ-308 սուզանավի ներկայիս տեղը և վիճակը։

Լրահոս
0