ԵԱՏՄ-ն մտադիր է հաստատել ծխախոտի ակցիզի ընդհանուր տոկոսադրույքը

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել ֆոտոբանկВ цехе табачной фабрики
В цехе табачной фабрики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ծխախոտային արտադրանքի ակցիզի ընդհանուր տոկոսադրույքի մասին նախագծի համաձայն` 2024թ.-ից այն կկազմի հազար հատի համար 35 եվրո։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը ծրագրում է կես տարի հետո համաձայնագիր ստորագրել ծխախոտային արտադրանքի ակցիզի ընդհանուր տոկոսադրույքի մասին։ Այդ թեմային շաբաթ օրը անդրադարձել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։

Вино - Sputnik Արմենիա
Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները

Համաձայնագրի նախագիծը հաստատվել է հունիսի 21-ին, դրանում նշված են ԵԱՏՄ անդամ երկրների համար ծխախոտային արտադրանքի ակցիզի ոլորտում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքները։ Այն հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և ուղարկվել միության մասնակիցներին։ Փաստաթղթի համաձայն, որին ծանոթացել է «Իզվեստիան», միության երկրներում 2024թ.-ից ծխախոտի ակցիզի տոկոսադրույքը կկազմի հազար հատի համար 35 եվրո։ Միաժամանակ նախատեսվում է 20 տոկոսով ավելացնել կամ նվազեցնել գումարը։

Ինչպես նշել են ԵԱՏՀ-ում, համաձայնագիրը թույլ կտա զսպել ծխախոտային արտադրանքի անօրինական շուկայի զարգացումը։

Լրահոս
0