Հանցագործները չեն կարող օգտագործել բանկոմատից գողացած թղթադրամները. բանկի հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanРазбойное нападение на филиал банка ВТБ
Разбойное нападение на филиал банка ВТБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. «ՎՏԲ Հայաստան բանկի» բանկոմատից գողացված փողերն անհնար է օգտագործել։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին «ՎՏԲ Հայաստան բանկից»։

Родители провожают призывника в армию - Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին

«Բանկոմատում առկա բոլոր միջոցներն ապահովագրված էին: Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ: Այսպիսով, հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է։ Իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն»,–ասված է հայտարարության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, պայթեցնելով բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ:

Լրահոս
0