Հայ գործարարները գնել են ուկրաինական «ուտելու» նախագիծը

© Sputnik / Hayk PetrosyanYerevan Gastro Day
Yerevan Gastro Day - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընկերության ուշադրության կենտրոնում է նաև ռուսական շուկան:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Menu Group ընկերությունը, որի ներդրողներից մեկը ռուսական Delivery Club ընկերության հիմնադիր, հայ գործարար Լևոն Հովհաննիսյանն է, գնել է ուկրաինական Eda.ua նախագիծը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Суп-пюре в стеклянных бокалах  - Sputnik Արմենիա
Հայ խոհարարը ձեռնոց է նետել «պեստոյին». «Հայկական թավիշը» կհայտնվի վաճառասեղանին

Պարբերականն այս թեմայով զրուցել է Menu Group–ի հիմնադիր Վահան Քերոբյանի և Լևոն Հովհաննիսյան հետ։

Հովհաննիսյանը հայտնել է, որ Eda.ua-ի «կլանման» իրավաբանական փուլն արդեն կայացել է։

«Սկսվել է Eda.ua-ի բիզնեսը Menu Group-ի միասնական էկոհամակարգում ինտեգրելու գործընթացը, որը պետք է ավարտվի առաջիկա ամիսներին», - հստակեցրել է նա։

Փառատոները Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնելու խնդրի լավագույն լուծումն են. Ապրեսյան

Menu Group-ը սննդի պատվերի ծառայություններ է զարգացնում Հայաստանում, Բելառուսում և Վրաստանում։

Առաջիկա երկու տարիներին Menu Group-ը նախատեսում է զարգացման համար 10 մլն դոլար ներդնել։ Քերոբյանը հայտնել է, որ այս պահին ընկերության ուշադրության կենտրոնում է նաև ռուսական շուկան:

«Ռուսաստանում դեռ շատ շրջաններ կան: Մենք մեծ ներուժ ենք տեսնում, հատկապես փոքր քաղաքներում, քանի որ Яндекс.Еда-ն և Delivery Club-ը չափազանց տարված են Մոսկվայով և Պետերբուրգով»,– ասել է նա:

Menu Group-ը հիմնադրվել է Հայաստանում 2012թ.-ին և սկսել է իր գործունեությունը menu.am սննդի առաքման ծառայությունից։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։

Լրահոս
0