Արագածոտնում համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

© Pixabay / Baldr80 / tantoПистолет и нож
Пистолет и нож  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժողի վնասվածքը ծանր է։ Այլ մանրամասներ իրավապահները պարզում են։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ դանակահարված վիճակում Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ, որն Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ է։ Վնասվածքը եղել է կրծքավանդակին։

Բժիշկներին հաջողվել է վիրահատական միջամտությամբ փրկել են տղամարդու կյանքը։

Австрийская больница Матери и ребенка в Гюмри - Sputnik Արմենիա
Հրազդանի կիրճում դաժան ծեծի է ենթարկվել 40–ամյա մի տղամարդ. նրան հիվանդանոց են տեղափոխել

Ըստ Աղձք գյուղում շրջանառող լուրերի` տղամարդուն դանակահարել է նրա 40-ամյա համագյուղացին։

Նրանց միջև միջանձնային խնդիրներ են ծագել։ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած պարզաբանումներն ավարտվել են դանակահարությամբ։

Մեր տեղեկություններով՝ տուժողի վնասվածքը ծանր է։ Այլ մանրամասներ իրավապահները պարզում են։

Լրահոս
0