00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասահմանում հանգստանալը կթանկանա. գիշերել հյուրանոցի սպասասրահում, թե՞ ավելի շատ վճարել

© Sputnik / Aram NersesyanТерритория гостиничного комплекса в Египте
Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ զբոսաշրջիկների հետ Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում կատարված դեպքից հետո ՀՀ կառավարությունը միջոցներ է փնտրում նման դեպքերը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ քաղաքացիների արտասահմանյան հանգիստն առաջիկայում կարող է թանկանալ, բայց կդառնա ավելի ապահով։

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հայ զբոսաշրջիկների հետ Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում պատահած միջադեպին։

Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիները կառավարության կազմակերպած չվերթով վերադարձան հայրենիք - Sputnik Արմենիա
Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներին. տեսանյութ

«Կարծում եմ` մենք պետք է քննարկենք պատճառները և հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու, ինչպես նաև մեղավորներին պատժելու համար»,– ասաց Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ Հուրգադայում մնացած հայաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար ՀՀ կառավարությունը կազմակերպել էր 2 չարտերային չվերթ, որոնցով հուլիսի 26–ին Հայաստան է վերադարձել` 132, հուլիսի 29 –ին` 183 քաղաքացի։

«Ավելի ուշ պարզվեց, որ դեռևս Հուրգադայում են մնացել ՀՀ 109 քաղաքացիներ, որոնք այսօր Երևանի ժամանակով 14։ 25–ին կտեղափոխվեն Երևան` «Տարոն Ավիա» ավիաընկերության օդանավով»,– ասաց Ավինյանը։

Տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդրի բուն պատճառը ՀՀ գործող օրենսդրության անկատարությունն է։

«Գործող օրենսդրությունը չի երաշխավորում այդ կազմակերպությունների կողմից քաղաքացիների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը»,– ասաց նա։

Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները

Հետագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար, Խաչատրյանի խոսքով, նախարարությունն ուսումնասիրել է նաև միջազգային փորձը, և ամենավստահելին համարվել է տվյալ կազմակերպությունների ստանձնած պարտավորությունների ապահովագրությունը։

Սա, նրա դիտարկմամբ, լրացուցիչ գումար կլինի քաղաքացիների համար, բայց նրանք ապահովագրված կլինեն նման դեպքերից։

«Վստահ եմ, որ մեր քաղաքացիները և զբոսաշրջիկները միանշանակ խելամիտ վճարի դիմաց կցանկանան ապահովագրված լինել հյուրանոցի սպասասրահում գիշերելու ռիսկից»,– նախարարի դիտարկմանն արձագանքեց փոխվարչապետը։

Նա նաև հայտարարեց, որ կառավարությունն այդ ոլորտի օրենսդրական կարգավորումների  քննարկմանն ավելի հանգամանալից կանդրադառնա 2 շաբաթից։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացի զբոսաշրջիկները մնացել էին Եգիպտոսում։

Встречающие спец.рейса из Хургады в аэропорту Звартноц (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Զվարթնոցում» վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների 2-րդ խմբի ինքնաթիռը

Չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Ինչպես տեղեկացրել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը, չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված, նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ:

Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները

Հուլիսի 26–ին Հուրգադայում «գերի» մնացած զբոսաշրջիկներից 132–ը վերադարձան Հայաստան։

Հուլիսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը:

Այսօր` օգոստոսի 1–ին, «Տարոն Ավիայի» ինքնաթիռով կիրականացվի 3–րդ չվերթը` Եգիպտոսում մնացած հանգստացողներին հայրենիք բերելու համար։

Լրահոս
0