Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ղուկասյան. «Վարչապետը գնահատել է իմ անցած ճանապարհը»

© Photo : Facebook / Robert GhukasyanРоберт Гукасян
Роберт Гукасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոր խորհրդականը դեռ չի շտապում խորհուրդներ տալ Նիկոլ Փաշինյանին։
Ռոբերտ Ղուկասյան. «Վարչապետը գնահատել է իմ անցած ճանապարհը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի բնակիչ, գործարար Ռոբերտ Ղուկասյանը համոզված է, որ իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը պայմանավորված է համայնքում իր ծավալած գործունեությամբ, որը նկատել ու գնահատել է գործադիրի ղեկավարը։

Пашинян участвует в праздновании Дня гражданина - Sputnik Արմենիա
Փաշինյանն ամփոփում է օրը. նա որոշել է` ով է լինելու իր նոր խորհրդականը

«Այն ամենը, ինչի մասին խոսում էր վարչապետ , այսինքն` համայնքների կայուն զարգացման ծրագիրը, Կալավանում մենք այդ ամենն իրականացնում ենք։ Մեր անցած հենց այդ ճանապարհն էլ չի վրիպել վարչապետի աչքից»,–կարծում է նորանշանակ խորհրդականը։

Ղուկասյանը վստահեցնում է, որ անձնական ծանոթություն չի եղել. նախքան Փաշինյանի` Կալավան այցելելը, երբևէ առիթ չի ունեցել շփվել ոչ նրա, ոչ էլ վարչապետի ընտանիքի հետ։ Ռոբերտ Ղուկասյանը մանրամասնում է նաև իր հաջողելու գաղտնիքը։

«Ամենամեծ գրավականն այն է, երբ համայնքը սկսում է աշխատել, երբ գյուղում կա մրցակցություն դեպի լավ կյանքը»,–ասում է գործարար խորհրդականը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ բնակիչը զգա, որ ինքն է գյուղի տերը։

Ղուկասյանը վստահ է, որ իրենց համայնքի փորձը կարող է տեղայնացվել նաև հանրապետության մյուս մարզերում։

«Որքան մեծ է համայնքը, այնքան այդ հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ մեծ համայնքում մարդկային ռեսուրսներն ավելի շատ են նման գործունեություն ծավալելու համար»,–նկատում է Ղուկասյանը։

Ղուկասյանը դեռ չի շտապում խորհուրդներ տալ, փոխարենը հայտնում է իր կարծիքը` կապված գյուղական համայնքներում առկա խնդիրների հետ։

«Համայնքապետարանները պետք է 180 աստիճանով կերպարանափոխվեն»,–կարծում է վարչապետի նորանշանակ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Ըստ նրա՝ որոշ համայնքներում դեռևս գործում են հին Հայաստանի, նույնիսկ` խորհրդային տարիների կարծրատիպերը։

Լրահոս
0