Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու. նախարարը հրապարակել է շենքի նախնական էսքիզները

© Sputnik / Armenuhi Mkhoyan Начались строительные работы на участке дорог Талин-Ланджик и Ланджик-Гюмри
Начались строительные работы на участке дорог Талин-Ланджик и Ланджик-Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արսեն Թորոսյանը համոզված է, որ նոր ծննդատունը կնպաստի տարիներ ի վեր եղած խնդիրների լուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նոր կենտրոն Վայոց Ձորում. մարզում ակնաբուժական բարձրորակ ծառայություններ կմատուցեն

«2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները»,- գրել է նախարարը:

Թորոսյանը վստահ է, որ նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում։

Հայաստանի 67 բուժհաստատությունում իրականացվում է 0-18 տարեկանների անվճար բուժսպասարկում

Ծննդատունը կկառուցվի շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։

Նախարարը հրապարակել է նաև շինության էսքիզները` նշելով, որ դրանք նախնական են, հնարավոր է` փոխվեն:

Գյումրիում անօթևանները տուն կունենան փազլի շնորհիվ. առաջին կտորները գնել է Փաշինյանը

Լրահոս
0