Հայաստանը հաղթեց «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլում

© Photo : press office of the SMDСудьи первого этапа "Профессионал" по военно-спортивному ориентированию международного конкурса "Воин Мира" (4 августа 2019). Дилижан
Судьи первого этапа Профессионал по военно-спортивному ориентированию международного конкурса Воин Мира (4 августа 2019). Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի ու Բելառուսի թիմերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օոգոստոսի – Sputnik. Հայաստանը հաղթեց «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլում, որն  անցկացվում է Դիլիջանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

© Photo : press office of the SMD«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակից
Հայաստանը հաղթեց «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլում - Sputnik Արմենիա
«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակից

Ռազմա-մարզային կողմնորոշման «Պրոֆեսիոնալ» փուլի ընթացքում, որն անցկացվում է IOF-ի միջազգային կանոններով, մասնակիցները լեռնային  ճանապարհով հաղթահարել են 2,5-3,5 կմ։

© Photo : press office of the SMD«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակից
Հայաստանը հաղթեց «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլում - Sputnik Արմենիա
«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակից

Մոտենալով վերջնակետին՝ մարզիկները գտնվելու վայրը որոշել են քարտեզով ու կողմնացույցով։ Մրցույթի վերջում հանձնաժողովը հաշվի է առել երթուղու հաղթահարման ժամանակն ու քարտեզի վրա նշումներով թիմերի կողմնորոշվելու ունակությունները։

Հայաստանյան լեռները ոգեշնչել են «Խաղաղության մարտիկի» մրցումների մասնակիցներին

Հավաքած միավորներով Հայաստանի թիմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում Իրանի մարզիկներն են, երրորդում՝ Ռուսաստանի, չորրորդում՝ Բելառուսի, հինգերորդում՝ Ղազախստանի, վեցերորդ տեղն զբաղեցրել են հունաստանցի մարզիկները։

© Photo : press office of the SMD«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակից
Հայաստանը հաղթեց «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլում - Sputnik Արմենիա
«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակից

Ռազմա-մարզային կողմնորոշման մրցույթի յուրահատկությունը անծանոթ լեռնային տեղանքն է ու «էքստրեմալ» շոգ կլիմիայական պայմանները, որոնք ազդում են մարզիկների ֆիզիկական տվյալների վրա։

© Photo : press office of the SMD«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակիցները
Հայաստանը հաղթեց «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլում - Sputnik Արմենիա
«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակիցները

Մրցույթին մասնակցել են զինվորներ, նավաստիներ, սերժանտներ ու պայմանագրային զինծառայողներ` Հայաստանից, Բելառուսից, Հունաստանից, Իրանից, Ղազախստանից ու Ռուսաստանից։ Նրանցից 18-ը  տղամարդ է, 6-ը` կին։

© Photo : press office of the SMD«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակիցները
Հայաստանը հաղթեց «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլում - Sputnik Արմենիա
«Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլի մասնակիցները

Հիշեցնենք` «Խաղաղության մարտիկ» մրցումներն  անց են կացվում 2009թ.–ից սկսած`Համաբանակային միջազգային 5-րդ խաղերի շրջանակներում։ Հայաստանում դրանք անցկացվում են արդեն երկրորդ անգամ։

Մրցումների վերջին օրը օգոստոսի 15-ն է:

Լրահոս
0