«Ես հաղթահարեցի քաղցկեղը». Սիրիայի առաջին տիկինը պատմել է բուժման մասին

© AFP 2023 / -Фотография супруги президента Сирии Асмы аль-Асад после информации о выздоровлении от рака молочной железы (3 августа 2019). Сирия
Фотография супруги президента Сирии Асмы аль-Асад после информации о выздоровлении от рака молочной железы (3 августа 2019). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
44-ամյա Ասմա Ալ- Ասադը հպարտությամբ նշել է, որ ամբողջ բուժումն անցել է ոչ թե արտասահմանում, այլ Դամասկոսում:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Սիրիայի Առաջին տիկին Ասմա Ալ-Ասադը մեկ տարվա ինտենսիվ բուժումներից հետո հաղթահարել է օնկոլոգիական հիվանդությունը: Այս մասին հաղորդել է Սիրիայի նախագահի լրատվական ծառայությունը իր Telegram ալիքում:

© AFP 2023 / STRINGERПрезидент Сирии Башар Асад с супругой Асмой во время приема военнослужащий и их матерей (21 марта 2016). Сирия
«Ես հաղթահարեցի քաղցկեղը». Սիրիայի առաջին տիկինը պատմել է բուժման մասին - Sputnik Արմենիա
Президент Сирии Башар Асад с супругой Асмой во время приема военнослужащий и их матерей (21 марта 2016). Сирия

Իր հերթին Սիրիայի առաջնորդի՝  Բաշար Ալ-Ասադի կինը՝ Ասմա Ալ- Ասադը, Սիրիայի պետական հեռուստատեսությամբ խոսել է իր ծանր հիվանդության և այն հաղթահարելու մասին: 2018թ.-ին Սիրիայի Առաջին տիկնոջ մոտ ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղ: 2019թ.-ի հունվարին նրան վիրահատեցին Դամասկոսի ռազմական հոսպիտալում, որից հետո նա անցավ ճառագայթային և քիմիոթերապիա բուժման կուրս:

Սիրիայի Իդլիբում հայ կնոջ են սպանել. նրա մասնատված դին գտել են ամայի դաշտում

«Ցավն ու հոգնածությունը հետևում են մնացել: Ես ամբողջովին հաղթահարել եմ քաղցկեղը»,- ասել է նա`առաջին անգամ հեռուստաէկրանին հայտնվելով կարճ սանրվածքով: Տիկին Ասադը պատմել է, թե որքան է հիվանդության ամբողջ ընթացքում իրեն սատարել ամուսինը:

Նա հպարտությամբ նշել է, որ բուժումն անցել է ոչ թե արտասահմանում, այլ Դամասկոսում: Նա կոչ է արել կանանց հետևել իր օրինակին և պարբերաբար կանխարգելիչ բուժզննում անցնել՝ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար:

 

Լրահոս
0