Ինքնաթիռի վառելիքի թերլցումը սպառնալիք է անվտանգությանը. «Պոբեդան» չի հանձնվում

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել ֆոտոբանկАвиакомпания "Победа"
Авиакомпания Победа  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ավիաընկերությունը մտադիր չէ շարունակել չվերթերը դեպի Գյումրի, քանի դեռ օդանավակայանը չի կատարել իր պարտականությունները։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Պոբեդան» կշարունակի թռիչքներ իրականացնել Գյումրի, եթե օդանավակայանից երաշխիքներ ստանա, որ վառելիքի թերլցումը բացառվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։

«Ցավոք, Գյումրիում վառելիք լիցքավորող ընկերությունը պարբերաբար թերի է լցում կատարում։ «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը` խնդիրը լուծելու պահանջով։ Սակայն օդանավակայանը բավարար ներուժ չունի դրա համար, ու վառելիքը շարունակվում է թերի լցվել», – ասել է Սելիվանովան։

Аэропорт в Гюмри  - Sputnik Արմենիա
«Պոբեդան» կշարունակի՞ թռիչքներ իրականացնել Գյումրիից. հայտարարություններն իրարամերժ են

Նրա խոսքով` ավիաընկերությունը խոստանում է մինչև ամառվա վերջ իրականացնել բոլոր չվերթերը դեպի Գյումրի` հաճախորդներին փաստի առաջ չկանգնեցնելու համար։ Բայց ձմեռվա տոմսերի վաճառքն արդեն դադարեցվել է։

«Վառելիքի թերլցումը ոչ թե սխալ քայլ է, այլ լուրջ սպառնալիք անվտանգությանը։ Մենք կոնկրետ երթուղու համար վառելիքի հստակ ծավալ ենք հաշվարկում։ Պատկերացնու՞մ եք, եթե արտակարգ իրավիճակում վառելիքը պակասություն անի։ Եթե «Պոբեդան» շարունակի չվերթերը, ապա միայն այն դեպքում, երբ օդանավակայանից երաշխիք ստանա, որ նման իրավիճակ ապագայում չի լինի ու նաև կփոխհատուցվի թերի լցված վառելիքի արժեքը», – ընդգծեց Սելիվանովան։

Նա տեղեկացրել է նաև, որ Վարդան Ալեքսանյանը, որին հայկական լրատվամիջոցները դիմել են իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար, չի կարող ներկայացնել «Պոբեդայի» շահերը, նա ընկերության ներկայացուցիչը չէ, այլ աշխատում է օդանավակայանում` սպասարկող ընկերությունում։

Ավելի վաղ Վարդան Ալեքսանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ խնդիրը լուծված է ու թռիչքները չեն դադարեցվի։

«Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցրել է ձմեռվա տոմսերի վաճառքը. ո՞րն է խնդիրը

Հիշեցնենք, այսօր «Պոբեդան» հայտարարել էր, որ ավիաընկերությունը դադարեցրել է Մոսկվա- Գյումրի չվերթի ձմեռվա տոմսեր վաճառքը։ Նշվում էր, որ տոմսերի վաճառքը դադարեցվել է Գյումրու օդանավակայանում վառելիք լիցքավորող ընկերության հետ կապված խնդիրների պատճառով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала