00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվազումը` նվազում, բայց առջևում դեռ պիկեր կան. ինչո՞ւ է Հայաստանը վախենում արտաքին պարտքից

© Pixabay / Maklay62Деньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտաքին պարտքը նվազել է, բայց այն սպասարկելու համար լրացուցիչ գումարներ են պետք։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կառավարությանը խորհուրդ է տալիս չվախենալ նոր վարկերից։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Հայաստանի արտաքին պարտքի նվազման լուրը դրական է, բայց պետք է պատրաստ լինել վարկային պիկերի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության` արտաքին պարտքի նվազման մասին վերջին հայտարարությունը։

Օրերս կառավարությունը հայտարարեց, որ 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Պաշտոնական հայտարարության համաձայն` 2019թ-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով։

«Կանխատեսելի էր, որ նվազում կլինի, որովհետև, վերջին 2 տարում ազգային արժույթի հետագիծը և ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը նպաստում են դրան։ Մասնավորապես` վերջին 2 տարում` և՛ անցյալ տարի, և՛ այս տարի, ՀՀ ԿԲ–ն ոչ թե վաճառել, այլ գնել է արտարժույթ, որը հիմնականում ծառայել է վարկի սպասարկմանը։ Իհարկե, դրական, բարի լուր է, բայց կան նաև վարկային պիկեր, որոնց պետք է պատրաստ լինել»,– ասաց Մանասերյանը։

Տնտեսագետի դիտակմամբ` դրական սպասումները շարունակվում են, բայց դրանք անսպառ չեն։ Հայաստանն այս ու առաջիկա տարիներին բավական լուրջ վարկային պարտավորություններ ունի։

Деньги - Sputnik Արմենիա
Հայաստանում 2018 թվականին պետական պարտքի բեռը նվազել է. ո՞վ է ձգել գոտին

«Ուզում եմ հիշեցնել, որ դրանք շուրջ 7 մլրդ դոլար են կազմում, տարբեր աղբյուրներից, տարբեր պայմաններով վերցրած վարկեր են։ Հատկապես այն դեպքում, երբ արտաքին պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը տվյալ տարվա բյուջեի եկամուտների մասով մեծ բեռ է։ Սրանք հենց այն արտաքին պարտքային պիկերն են, որոնց մենք պետք է պատրաստ լինենք»,– ասաց նա։

Առջևում սպասվող պիկերն անցնցում հաղթահարելու համար տնտեսագետը ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս ավելի ընդլայնողական քաղաքականություն վարել ու չվախենալ դրանից` նույնիսկ նոր արտաքին փոխառություններ վերցնելու հաշվին, եթե, իհարկե, դրանք հիմնավորված ու արդարացված են։

Տնտեսական աճի «խադավոյին նայեք». ի՞նչն է մտահոգել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին

«Դրանց արդյունքում ձեռք բերված շահույթը, նոր արժեքները թույլ կտան սպասարկել հենց արտաքին պարտքը և տնտեսությունը տանել առաջ»,– ասաց Մանասերյանը։

Մինչդեռ Հայաստանում, նրա դիտարկմամբ, հոգեբանորեն վախ կա արտաքին պարտքի ավելացման ու այդ պարտքը սպասարկելու նկատմամբ։ Պատճառը նախկինում այդ բնագավառում իրականացրած կիսագաղտնի, կիսաթափանցիկ գործարքերն են։

«Անկախության տարիներին ես չեմ հիշում որևէ փուլ, որ ՀՀ–ն վերցնի փոխառություն արտաքին աղբյուրներից և դրա համար նախապես խորհրդակցի ԱԺ–ի հետ և ոչ թե հետո տանի ուղղակի վավերացնելու այդ պայմանագրերը։ Առավել ևս` ՀՀ քաղաքացիներից որևէ մեկին, բացի անմիջական պաշտոնյաներից ու պատասխանատուներից, հայտնի չէ, թե իրականում ուր են գնացել և ինչպես են մսխվել այդ գումարները, որոնց համար մենք պատասխանատվություն ենք ստանձնել»,– ասաց Մանասերյանը։

Ըստ նրա` այսուհետ կառավարությունը պետք է նախապես հանրության ու մասնագետների դատին հանձնի վարկային նոր ծրագրերն ու անհրաժեշտության դեպքում շտկումներ անելուց հետո միայն պայմանագիր կնքի։

ԵԱԶԲ–ն պատրաստ է մասնակցել Հայաստանում կանաչ էներգետիկայի նախագծերին

Լրահոս
0