Պետք է կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել. Նիկոլ Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян встретился с членами всемирного комитета Панармянских игр (6 августа 2019). Степанакерт
Премьер-министр Никол Пашинян встретился с членами всемирного комитета Панармянских игр (6 августа 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Վարչապետը նշել է, որ Համահայկական խաղերը պետք է դառնան լավ հարթակ՝ հայ ազգի տաղանդավոր մարզիկներին հայտնաբերելու և նրանց Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկելու համար:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ։

Վարչապետը նշել է, որ ոգևորությամբ սպասում է այսօր երեկոյան կայանալիք պաշտոնական բացման արարողությանը, որը, կազմակերպիչների հավաստմամբ, բարձր և պատշաճ մակարդակի միջոցառում է լինելու։

На вершине Мусалера зажгли огонь Панармянских игр - Sputnik Արմենիա
«Ռիսկի դիմել չեն կամենում». ստամբուլահայերը Համահայկական խաղերին չեն մասնակցի

«Շատ խորհրդանշական եմ համարում, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենում Ստեփանակերտում, Արցախում։ Ես երեկ էլ ասացի, որ հենց Համահայկական խաղերի՝ Ստեփանակերտում անցկացումից ծագեց գաղափարը, որ խաղերը մեր համազգային խոսակցության շատ կարևոր և լավ հարթակ կարող են լինել։ Կարծում եմ՝ շատ օգտակար է, որ մենք իսկապես կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել։ Այդ առումով, իհարկե, Համահայկական խաղերը շատ կարևոր և բացառիկ նշանակություն ունեն»,-իր խոսքում ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ նախորդ խաղերի համեմատ Համահայկական խաղերում զգալի առաջընթաց է նկատվել։

Տյումենից, Քուվեյթից և ոչ միայն. համահայկական օլիմպիադային 6 երկրի 80 աշակերտ կմասնակցի

Վարչապետը նշել է, որ Համահայկական խաղերը պետք է դառնան լավ հարթակ՝ հայ ազգի տաղանդավոր մարզիկներին հայտնաբերելու և նրանց Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկելու համար:

Шестые Панармянские игры. Спортивные танцы - Sputnik Արմենիա
Համահայկական խաղերին մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով են ներկայանալու

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքները, տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, ամեն ինչ ընթանում է հարթ և սահուն։ Նա նշել է, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցում է 35 պետություն, 161 քաղաք։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների՝ մարզական պատվիրակությունների կազմում ընդգրկված մարզիկների, մարզիչների, միությունների ներկայացուցիչների, մրցավարների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկներով։ Այս տարի մասնակցում է 3 նոր պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք և Չեխիա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Համահայկական ամառային յոթերորդ խաղերին, ի համեմատություն նախորդ խաղերի, թվով ամենամեծ պատվիրակությունն է ուղարկել՝ 318 ներկայացուցիչ ԱՄՆ 11 քաղաքից։ Եվրոպական երկրներից ամենամեծ թվով պատվիրակները Ֆրանսիայից են՝ 178 մարզիկ 6 քաղաքից։ Ավստրալիայից ժամանել են Համահայկական նախորդ տարիների խաղերի համեմատ ամենամեծ թվով պատվիրակները՝ 86 մասնակից։

Ашот Мелик-Шахназаров переводит беседу Председателя Президиума Верховного Совета СССР Анастаса Микояна и Президента Республики Конго Браззавиль Массамба-Деба (19 августа 1965). Москвa - Sputnik Արմենիա
Կես լիտր վիսկի` լուսանկարչի համար և Համահայկական խաղեր. Աշոտ Մելիք–Շահնազարովի հնարքները

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։

Համահայկական խաղերին մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով են ներկայանալու

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն և ճանաչված կազմակերպություն է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից և խաղերը նույնպես ՄՕԿ կողմից միջազգայնորեն ճանաչված խաղեր են։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала