Երևանյան առևտրի կենտրոնի կայանատեղում «դրիֆտ» անողին հայտնաբերել են. տեսանյութ

© Sputnik / Andranik GhazaryanПолицейский автомобиль на улице Вардананц
Полицейский автомобиль на улице Вардананц - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հայտնաբերել է հերթական իրավախախտին, որը որոշել էր իր ավտոմեքենայի հնարավորությունները ստուգել «Դալմա» առևտրի կենտրոնի կայանատեղում։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ոստիկանությունը գտել է «Դալմա Գարդեն Մոլլ» առևտրի կենտրոնի կայանատեղում ավտոմեքենայով «դրիֆտ» անողին։

Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը, իրավախախտի մասին իրավապահները տեղեկացել են համացանցում տարածված տեսանյութից ու կարճ ժամանակ անց հայտնաբերել թե՛ ավտոմեքենան, թե՛ վարորդին:

«Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,– հայտնում է ոստիկանությունը` հրապարակելով նաև իրավախախտին բերման ենթարկելու տեսանյութը։

Ոստիկանությունը չի հայտնում, թե ով է եղել ղեկի դիմաց։

Ոստիկանությունն ամփոփել է ուժեղացված հսկողության հերթական օրը. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала