Հատուկջոկատայինները ներխուժել են Ղրղըզստանի նախկին նախագահի տուն. կան վիրավորներ.տեսանյութ

© Sputnik / Табылды КадырбековСотрудники МВД Кыргызстана. Архивное фото
Сотрудники МВД Кыргызстана. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ղրղըզստանի նախկին նախագահի տան վրա հատուկջոկատայինների հարձակման հետևանքով 10 մարդ վիրավորվել է, այդ թվում նաև լրագրողներ։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի Քոյ-Թաշ գյուղում գտնվող տանը հատուկջոկատայիները օպերացիա են սկսել: Այս մասին հայտնում է Sputnik Ղրղըզստանը:

Ոստիկանության հատուկ ծառայությունները հայտնել են, որ Քոյ-Թաշ է մեկնել օպերատիվ քննչական խումբը։

Սոցկայքերում հայտնված տեսանյութում երևում է, որ հատուկջոկատայինները մտել են նստավայր, լսվում են կրակոցների ձայներ, թե ով է կրակում, հայտնի չէ: Աթամբաևի կողմնակիցները պաշտպանվում են քարերով: 24.kg պորտալի տվյալներով` հատուկջոկատայինների գործողությունների ընթացքում 10 մարդ վիրավորվել է։

«Արյուն էր հոսում...». Թբիլիսիում տուժածներից մեկը Ruptly–ի պրոդյուսերն է. լուսանկար

Նշենք, որ հունիսի 13-ին Ղրղըզստանի խորհրդարանը ստեղծեց հատուկ հանձնաժողով, որի աշխատանքների հիման վրա հայտարարվեց, որ Աթամբաևը կարող է ներգրավված լինել վեց հանցագործությունների մեջ: Հունիսի 20-ին այս եզրակացությունն ուղարկվեց Գլխավոր դատախազին: Հունիսի 25-ին գլխավոր դատախազն ասաց, որ վեց փաստերից հինգը հիմք են տվել քրեական գործ հարուցելու համար:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала