00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` նաև ՄԱԿ դիմեն. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին հետագա քայլերի մասին

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիտարկում են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողով բողոք ներկայացնելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Քանի որ այս ընթացքում Քոչարյանի գործով խախտումների ծավալն ու խորությունն ավելի է մեծացել, մենք դիտարկում ենք ՄԱԿ դիմելու հարցը։ Իսկ ներպետական ատյաններում իրավունքի պաշտպանության հետ կապված էլ՝ քննարկում ենք նորից ինչ–որ գործողություններ իրականացնել»,–ասաց նա` փակագծերը չբացելով, թե ներպետական ատյաններում ինչ քայլերի կդիմեն։

Օրբելյանի խոսքով` ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումները պարտադիր կատարման են ենթակա։ ՄԱԿ–ը, ըստ նրա, արձանագրում է մարդու իրավունքների խախտման դեպքերը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև ՄԻԵԴ են դիմել. գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

Роберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գործում պատային վիճակ է. պաշտպանները վստահեցնում են` որևէ զարգացում չկա

ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:

Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչեց անձեռնմխելի և ազատեց կալանքից:

Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իշխանությունը չի հասկանում երկրի առաջ ծառացած խնդիրների ողջ բարդությունը. Ռոբերտ Քոչարյան

Դրանից հետո քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Սակայն 2018 թվականի դեկտեմբերի 8-ին նա կրկին կալանավորվեց։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացրին դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացան դատարան ու հաստատեցին իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Георгий Меликян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիքյան. «Ճնշումը դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա՝ կոնկրետ Քոչարյանի գործից բխող ճնշում էր»

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Տարիներ անց Քոչարյանը պատմության մեջ կմտնի առանց ներկայիս սին մեղադրանքների. Սողոմոնյան

Լրահոս
0