Գյումրու մանկատան բակում հայտնաբերված փոքրիկները վերադարձել են ընտանիք

© Sputnik / Armenuhi MkhoyanДетский дом №2 им. Фритьофа Нансена, Гюмри
Детский дом №2 им. Фритьофа Нансена, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Մասնագետներն աշխատանք են տարել երկվորյակ նորածինների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակների առողջ ու բարեկեցիկ մանկությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնաբերված երկվորյակ երեխաները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Ребенок - Sputnik Արմենիա
Որտե՞ղ են Գյումրու մանկատան բակում հայտնաբերված երեխաները. մանրամասներ

Գերատեսչությունից հայտնեցին, որ նախարարության համապատասխան բաժնի մասնագետներն աշխատանք են տարել երկվորյակ նորածինների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ և բարեկեցիկ մանկությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին ոստիկանության Մուշի բաժինը Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ահազանգ էր ստացել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու նորածին երեխայի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Գյումրու մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала