Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խուդոյան․ «ՄԻԵԴ-ի գնահատականը հիմք կլինի Քոչարյանի գործն ավարտելու համար»

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Ованнес Худоян на пресс-конференции адвокатов Роберта Кочаряна (21 июня 2019). Еревaн
Адвокат Ованнес Худоян на пресс-конференции адвокатов Роберта Кочаряна (21 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը շարունակելու  է դիմել ՄԻԵԴ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ՄԱԿ–ի հանձնաժողով։
Հովհաննես Խուդոյան․ «ՄԻԵԴ–ի գնահատականը հիմք կլինի Քոչարյանի գործը ավարտելու համար»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Քոչարյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին։

Պաշտպանի խոսքով` ՄԻԵԴ–ի  որոշումը` առաջնահերթ քննարկել Քոչարյանի գործով դիմումը` սպասելի էր: Կարելի էր ենթադրել, որ հրատապություն պետք է լինի: 

«Կարծում եմ՝ ՄԻԵԴ-ը կարճ ժամկետում կտա իրավական գնահատկաններ, որոնք հիմք կլինեն գործն ավարտելու համար»,–ասել է Խուդոյանը։

Հովհաննես Խուդոյանը նշել է, որ առանձին հարցերով ևս պաշտպանական խումբը շարունակելու  է դիմել ՄԻԵԴ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ՄԱԿ–ի հանձնաժողով։

Роберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գործում պատային վիճակ է. պաշտպանները վստահեցնում են` որևէ զարգացում չկա

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ ստացել է ՍԴ դիմումը։ ՄԻԵԴ-ը Սահմանադրական դատարանին տեղեկացրել է, որ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված դիմումը կքննարկվի առաջնահերթության կարգով։

Պաշտպանների գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

Հնարավոր է` նաև ՄԱԿ դիմեն. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին հետագա քայլերի մասին

Լրահոս
0