Սոֆի Դևոյան կրտսերն իր պարի դպրոցը կբացի՞. մանրամասներ 17–ամյա արտիստի կյանքից

© Photo : tert.amСофи Девоян младшая на концерте в честь 70-летия Софи Девоян (14 июля 2019). Еревaн
Софи Девоян младшая на концерте в честь 70-летия Софи Девоян (14 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Սոֆի Դևոյան կրտսերին տատիկին արժանի հետնորդ են համարում:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Սոֆի Դևոյան կրտսերը տևական ժամանակ կբացակայի Հայաստանից: Պարուհի-դերասանուհին ուսումը շարունակելու է արտերկրում։ Sputnik Արմենիան Սոֆիի հետ զրուցել է մասնագիտական ընտրության, արտերկրում ուսումը շարունակելու , ընտանիքի արձագանքի և սեփական ոճը կերտելու ցանկության մասին:

Сюрприз для Софи Девоян на концерте в честь ее 70-летия (14 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

Սոֆին  ներկայումս զբաղված է դասերով և պարապմունքներով։ Խոստովանում է` արվեստի ոլորտում է մնալու, սակայն դեռ չի ուզում բացահայտել, թե կոնկրետ ինչ մասնագիտացմամբ։ 

«Ես հիմա կոնկրետ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ընտանիքում բոլորով խոսեցինք, հասկացանք, որ ինձ պետք է շարունակել հենց այդ ճանապարհով․այն գրագետ շարունակելու համար կրթություն է պետք»,- ասաց Սոֆին:

Թե ինչպես են ընտանիքի անդամներն արձագանքել 17-ամյա աղջկա՝ արտերկիր մեկնելու ցանկությանը, դերասանուհին ծիծաղով արձագանքեց, որ դա եղել է հենց իր ծնողների գաղափարը:

View this post on Instagram

A post shared by Sofi Devoyan (@sofi_devoyan_) on

«Շատ հեշտ ու հանգիստ ճանապարհելու են, քանի որ միտքն իրենցն է: Եթե լուրջ, բնականաբար, սրտատրոփ սպասելու են, թե երբ եմ վերադառնալու և դժվարությամբ են ճանապարհում։ Այնտեղ բարեկամներ էլ ունեմ: Սկզբում չէի համաձայնում մեկնել, հետո հասկացա, որ ստանալու եմ գիտելիքներ, բացի այդ, կյանքի բավականին մեծ փորձ կլինի ինձ համար։ Սեպտեմբերին կգնամ, միառժամանակ էկրաններին չեմ երևա։ Իհարկե, արտերկրում սովորելու ընթացքում ևս ակտիվ կլինեմ, բայց Երևանում ինձ տևական ժամանակ  չեն տեսնի»։

Երիտասարդ պարուհին համոզված է, որ իրենց ընտանիքում «իմ ու քո» չկա, ուստի բացառում է, որ հետագայում իր պարի դպրոցը կունենա:

View this post on Instagram

A post shared by Sofi Devoyan (@sofi_devoyan_) on

«Եթե մի բանը տատիկինն է, դա մեր բոլորինն է։ Մեր տանն ամեն մեկն առանձին որևէ բան չունի։ Դպրոցը տատիկի անունով է, իսկ ես կրում եմ նրա անուն-ազգանունը և ինքնըստինքյան շարունակողը ես եմ լինելու։ Կոնկրետ պարի հետ կապված նոր բան չեմ անի, սակայն իմ անուն-ազգանունը կլինի նոր ոլորտում։ Աշխատում եմ այդ ուղղությամբ, տեսնենք` ինչ կստացվի»,-ասում է պարուհին։

Куклы Barbie - Sputnik Արմենիա
Հայկական Բարբիի պատմությունը. Սոֆի Մանասյանը նվաճում է Ամերիկան

Սոֆի Դևոյան կրտսերին հաճախ կարելի է տեսնել յուրահատուկ կերպարներում: Նրա խոսքով՝ հիմա հագուստի մոդելավորման առաջին փորձերն է անում, սեփական էսքիզներով հագուստներն էլ առայժմ միայն իր համար են։ Աղջնակը մտադրություն ունի հագուստներ ստեղծել  նաև վաճառքի համար։

«Շատ փոքր տարիքից նկարել եմ, զբաղվել եմ դիզայնով։ Ինքս ինձ համար ինչ-որ բաներ էի հորինում, պատրաստում։ Որոշ ժամանակ դադարից հետո կրկին սկսեցի մոդելավորմամբ  զբաղվել և, կարծես թե, լավ է ստացվում։ Չեմ ուզում խոստումներ տալ, բայց հուսով եմ՝ առաջիկայում նաև վաճառքի համար շորեր կստեղծեմ, շատ-շատ եմ ուզում թողարկել հագուստի իմ հավաքածունը»,-ասաց Սոֆին ։

Հայտնիների երեխաների մասին հաճախ են ասում, թե ընտանիքի անդամները նրանց առաջ են տանում, սակայն Սոֆին հերքում է այդ պնդումը:

Սիրուշոն կնքամայր է դարձել. լուսանկար

«Իրականում ամեն ինչ ես ինքնուրույն եմ անում՝ իմ փոխարեն տատիկս չի պարում կամ նկարահանվում։ Նկարահանվել եմ 5 տարեկանից,  որևէ մեկն ինձ «առաջ չի բրդել»։ Ասեմ ավելին, երբեմն, տատիկիս կողմից ինձ ավելի շատ նկատողություններ են հասնում, քան մյուսների »,-ասում է Սոֆին ու հավելում, որ  եթե գործը  հասնում է պրոֆեսիոնալ մոտեցմանը, պահանջները մի քանի անգամ շատանում են։

Նշենք, որ Սոֆին  հայտնի պարուհի, պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանի թոռն է, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանի դուստրը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала